Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

2016-01-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է  Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)  պատվիրակությանը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը, ԳԶՄՀ Հայաստանի ծրագրերի ղեկավար Պատրիկ Հերլանտը և այլք:   Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Երևանում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեկնարկի կապակցությամբ:   «Հայաստանում իր երկարամյա […]

Ավելին

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ 774 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

2016-01-18

Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ  արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց:   Այդ թվում` արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, […]

Ավելին

Տեղեկատվություն ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) շրջանակներում 2016 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ

2016-01-14

ՀԳՌԿՄ երկրորդ ծրագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին և գործողության մեջ է մտել 2015 թվականի հունվարի 23-ին:   Ծրագրի տևողությունը 5 տարի է` 2015-2020թթ, որի ընդհանուր արժեքը կազմում է 42.67 մլն. ԱՄՆ դոլար, որից 9.67 մլն. ԱՄՆ դոլարը՝ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) փոխառություն, 23 մլն. ԱՄՆ դոլար` Վերակառուցման […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

2016-01-11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով:    Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:   «Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2015-12-30

Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250C և -22-ից -270C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:   Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է տարվա արդյունքները

2015-12-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական արդյունքները:     ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ     Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով և վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է առաջնագիծ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել  սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:   Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել  և շնորհակալություն հայտնել  հայրենիքին  մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի և արիության համար:   « Տղաներ, դուք մերօրյա հերոսներն […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2015-12-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփեց բուսաբուծության ոլորտի տարեկան արդյունքները

2015-12-22

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2015 թվականի գյուղատնտեսական տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները:    Ամփոփելով կատարված աշխատանքները` նախարարի տեղակալը մասնավորապես նշել է, որ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության մի շարք ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2015-12-21

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կամփոփի գյուղատնտեսական ընթացիկ տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Ամանորի նախաշեմին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով

2015-12-18

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:   Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:    Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ […]

Ավելին

Հայաստանում մեկնարկել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը

2015-12-15

Հայաստանում այսօր մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել օրգանական ասրտադրողների և վերամշակողների համար միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրական դաշտի ստեղծմանը:   «Օրգանական […]

Ավելին

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

2015-12-09

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:   Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հինգ տարի տևողությամբ և 21.33 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2015-12-08

Ս.թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա  «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն  Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն « Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերը» (CARMAC1, CARMAC2):     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Ավելին