Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից
2016-03-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ: Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ
2016-02-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազորդեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել: «Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն […]
Հանրապետությունից արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2016-02-23
Ս․թ․ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 3299 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874 տոննայի դիմաց։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների խորհուրդները գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ
2016-02-23
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Մասնավորապես` հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
2016-02-22
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն […]
Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև
2016-02-19
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Նախարարը նաև շեշտել է […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետև նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան
2016-02-16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին: Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա […]
Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2016-02-15
Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է […]
Հայաստանում նախատեսվում է մշակել կաթնատու անասնապահության զարգացման ռազմավարություն
2016-02-09
ՀՀ գյուղատնտեության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է շվեդական հայտնի «ԴեԼավալ» ընկերության Անդրկովկասի և Մոլդովայի տարածքային տնօրեն Օլեգ Պավլովի գլխավորած պատվիրակությանը` Հայաստանում կաթնատու անասնապահության զարգացման հնգամյա ռազմավարության մշակման հարցը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը: ԴեԼավալ ընկերությունը համաշխարհային շուկայում կաթի արտադրության տեխնոլոգիական լուծումներ առաջարկող […]
Հանրապետությունից արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2016-02-08
Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը
2016-02-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին
2016-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին: Հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը նախարարին տեղեկացրել է, որ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
2016-01-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը և Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին: Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված համագործակցության արդյունավետ փորձը […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2016-01-26
Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև – 30 oC, Արարատյան հարթավայրում` – 15 – 18o ցուրտ: Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր […]