Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ
2016-05-25
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2015 թվականին նույնպես շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը: 2015 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել էր 10 մլրդ 899.1 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են` -սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 8 մլրդ 616.8 մլն դրամ, -վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 513.2 […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հնդիկ գործարարներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը համառոտ ներկայացրել է իր գլխավորած ընկերությունների գործունեությունը` նշելով, որ այցի հիմնական նպատակը […]

Վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի մի քանի համայնքներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել […]

Խորհուրդներ խաղողագործներին
2016-05-23
Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար: Ժամանակին և արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլև վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը և կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը: Այգում ժամանակին պետք է կատարել վազերի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2016-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ: Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել […]

Խորհուրդ այգեգործներին. անհրաժեշտ է բուժումներ կատարել պտղատու և խաղողի այգիների սնկային հիվանդությունների դեմ
2016-05-19
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
2016-05-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր: «Այս այգին հիմնվել է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
2016-05-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) աշխատանքային խմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից նախորդ տարվա հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում իրականացված ուսումնասիրության […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում. մարզն առաջատար է գրեթե բոլոր ցուցանիշներով
2016-05-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
2016-05-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: «Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի արդյունավետ են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ, ընդ որում, այստեղ […]

Տեղի է ունեցել «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
2016-05-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հանդիպում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ: Մինչ այս […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արցախ
2016-05-09
ՀՀ կառավարության պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 8-ին առաջնագիծ այցից հետո երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳՆ ղեկավարության հետ: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում շոշափվել են համագործակցության և երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հարցեր: Հանդիպման ընթացքում ԼՂՀ գործընկերները կարևորել են այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ գյուղնախարարությունը մշտական […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
2016-05-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Նշելով, որ երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել է փոխշահավետ համագործակցություն` նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի առաքելության ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կամրապնդվեն: «Հայաստանի անկախացումից հետո […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
2016-04-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
2016-04-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը: «Հայաստանի և Եվրամիության միջև հատկապես գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են […]