Պաշտոնական լրահոս

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
2016-07-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը, հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է կենտրոնացված համատեղ ազգային կառույցի բացմանը
2016-07-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսն այսօր մասնակցել են կենտրոնացված համատեղ ազգային կառույցի բացման արարողությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Պտղի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումները
Պտղատու այգու կարկտահարության վնասները հնարավոր է մեղմել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ: Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով` վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով: Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը
2016-07-12
Ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների համատեղ նվազեցման ծրագրի (DTRA) տնօրեն, դոկտոր Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Խաղողի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումները
Հայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում կարկտահարությունը: Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են`թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի կարկտահարված համայնքներ
2016-07-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է […]

Ի գիտություն պտուղ-բանջարեղեն արտահանողների
2016-07-08
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները: Ճանապարհն առայժմ բաց է առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00-ն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախարար Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
2016-06-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-06-28
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ: Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ […]

Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային և ջերմոցային տնտեսության վիճակի և զարգացման ընթացքի մասին
«168 Ժամ» պարբերականի ս.թ. հունիսի 28-ի համարում տեղ գտած լոլիկի արտադրությանը և արտահանմանն առնչվող հրապարակման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Ջերմատների և ջերմոցների (փակ գրունտի) հիմնական խնդիրներն են` բանջարեղենի և ծաղիկների արտադրության սեզոնայնության մեղմելը (երբ բաց գրունտում դրանց արտադրությունը հնարավոր չէ), հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը և բաց գրունտի մշակության համար սածիլների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-06-27
Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով: Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ: Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել […]

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում
2016-06-25
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-06-24
Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է` պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով: […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն
2016-06-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով: «Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 […]