Պաշտոնական լրահոս

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները

2018-12-21

Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը   ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։   ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին,  իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես […]

Ավելին

Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

2018-12-19

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն  այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։   Հանդիպման  ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես  անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն  առնչվող մի շարք հարցերի։   Գեղամ Գևորգյանը  նշել է, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

2018-12-18

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ:   Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած […]

Ավելին

Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

2018-12-17

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:   Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի […]

Ավելին

Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները

2018-12-14

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները,  առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:   Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ներմուծվող լոլիկի որակի վերահսկողությանը և իրացմանը տեղական շուկայում: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ անվտանգության […]

Ավելին

Գեղամ Գևորգյանը մասնակցել է Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը

2018-12-13

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանը, պաշտոնատար այլ անձինք:   Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու […]

Ավելին

Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետնախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ

2018-12-04

Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ:   Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում նախարարության աշխատակազմի հետ:   Զրույցի ընթացքում կողմերը քննարկել […]

Ավելին

Գեղամ Գևորգյանն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է

2018-12-03

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը առաջին պաշտոնական այցով նախօրեին մեկնել է Արցախի Հանրապետություն: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում են փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը:   Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Արցախի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր […]

Ավելին

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին` գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և 2019 թվականին նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով:   Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, Բնապահպանության նախարարության, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:   Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանն ընդգծել է ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի […]

Ավելին

Գեղամ Գևորգյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Մարզում զարգանում են խաղողագործությունն ու գինեգործությունը, առկա են գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը […]

Ավելին

Մեկ գավաթ գինու շուրջ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ

2018-11-30

Հայկական գինեգործությունը վերելք է ապրում, աճում են արտադրության և արտահանման ծավալները, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մեկ գավաթ […]

Ավելին

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը

2018-11-29

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը:   Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի […]

Ավելին

Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի հայ-արգենտինական համագործակցության շրջանակում

2018-11-29

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ […]

Ավելին

Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը նախատեսում է Հայաստանում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ

2018-11-28

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է  իսպանական  «Գլոբալթեք» ընկերության ներկայացուցիչներին։ Կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել  գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաև զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:   Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն […]

Ավելին

ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունները

2018-11-27

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։   Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։   Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության […]

Ավելին