Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2016-08-29

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին  հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն

2016-08-26

Ս․թ․ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցը Լիտվայի Հանրապետություն։ Այցի ընթացքում փոխնախարար Հարությունյանը հանդիպել է Լիտվայի գյուղատնտեսության նախարար Վիրգինիա Բալտրայտենեյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները։ Պատվիրակության անդամները ճանաչողական այցեր են կատարել Վիլնյուսի շրջանի մսամթերքի վերամշակման «Բիովելա» ընկերություն, Կլայպեդայի ձկան արտադրանքի աուկցիոն, Լիտվայի գյուղատնտեսության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:    Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում,  «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:   «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2016-08-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:   Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և  հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն […]

Ավելին

Վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու […]

Ավելին

Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

2016-08-23

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:   Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում:   2016 թվականի աշնանը ՀՀ անտառների […]

Ավելին

Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր այցելել է մարզ

2016-08-22

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:   Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում:   Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի,  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Ս.թ. օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա  ՀՀ ԳՆ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2016 թվականի առաջին կիսամյակում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին      

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

2016-08-18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:   Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Առափի համայնքի հնդկացորենի դաշտերում, որտեղ այսօր մեկնարկել է բերքահավաքը, հավաստիացել, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Համայնքում հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» […]

Ավելին

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

2016-08-16

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC)  առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:   ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2016-08-15

Ս.թ. օգոստոսի 16-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերը (CARMAC1, CARMAC2) և արդյունքները:                 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերը

2016-08-12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները:   «Վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը միջազգային կառույցների հետ ավելի է ակտիվացել և համատեղ ջանքերի շնորհիվ ոլորտի զարգացմանն ուղղված բավական արդյունավետ ծրագրեր են […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2016-08-11

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կներկայացնի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:    Անդրադարձ կկատարվի նաև կոոպերատիվների, ապահովագրական համակարգի և կենդանիների համարակալման ու հաշվառման ուղղությամբ տարվող աշխատանքներին:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ

2016-08-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:   Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ մեր երկրում նրա առաքելության ընթացքում հայ-ղազախական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:   «Հայաստանի և Ղազախստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա […]

Ավելին

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները

2016-08-09

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանման ընթացիկ ցուցանիշները:   Փոխնախարարը տեղեկացրել է, որ արտահանման գործընթացում առկա խնդիրների և վերամշակող ընկերությունների կողմից 2015 թվականին մթերված խաղողի և կաթի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների ընթացքի քննարկման նպատակով 2016 թվականի մարտի 3-ին և 11-ին […]

Ավելին