Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին և Վարուժան Մուրադյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը
2016-09-30
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը:ՀՀ գյուղատնտեսության […]
Մեկնարկել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» դրամաշնորհային ծրագրերը
2016-09-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվել հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և […]
Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ
Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 58437.5 տոննա խաղող: Մասնավորապես՝ ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» […]
Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
2016-09-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները: «Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս […]
Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ
2016-09-27
Վերամշակող ընկերությունները սկսել են ընթացիկ տարվա խաղողի բերքի մթերումների գործընթացը: Ընդհանուր առմամբ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է 47993.5 տոննա խաղող: Մասնավորապես՝ 1. ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովին
2016-09-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների հերթական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, պետական և հասարակական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և շահառուներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել ՀՀ […]
ՀՀ վարչապետը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
2016-09-22
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին: Բարձր գնահատելով նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ Կարեն Կարապետյանը նշել […]
Սերգո Կարապետյանն ընդունել է Օքսֆամ միջազգային կազմակերպության պատվիրակությանը
2016-09-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև նախանշել կազմակերպության կողմից 2015 թվականին հիմնադրված ՕքսեՋեն տեղական հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, որը 2018 թվականից հետո կշարունակի Օքսֆամի […]
Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին. Սերգո Կարապետյանն այսօր հետևել է իրականացվող աշխատանքներին
2016-09-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել […]
Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի
2016-09-14
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից: Ապօրինի ծառահատման դեպքն արձանագրելուց անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ տարածքում աշխատակիցները կատարել են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի […]
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները սեպտեմբերի 11-ին չեն գործի
2016-09-07
Կիրակի` սեպտեմբերի 11-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Պարզաբանում կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
2016-09-05
Օրերս մամուլում տարածված տեղեկատվության մասին, ըստ որի Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին, հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ. Շուկայում հիմնականում ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարին նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես ընդլայնվել են ցանքատարածությունները […]
Ներկրվել են պահեստամասեր հնդկական արտադրության տրակտորների համար
Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները: Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջև համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտ ամսին […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին
2016-08-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով: Այնուհետև նախարարը մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի ընթացին: Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում: Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների […]