Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել
2017-02-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության հուշագիր: Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների […]

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կարտոֆիլագործության զարգացման ուղղությունները
2017-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող կարտոֆիլագործների միությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր արտադրողների և ներմուծողների մասնակցությամբ` քննարկելու մեր երկրում կարտոֆիլագործության ճյուղի ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Կարտոֆիլագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առավել կայացած ուղղություններից մեկն է, և ձեզ հետ նախաձեռնած այս հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել այսօր ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Հանդիպման նպատակն էր ուրվագծել գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրները և քննարկել իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հնարավոր եզրերը: Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ ասոցիացիան Եվրոպական Միության օժանդակությամբ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի […]

Իգնատի Առաքելյան. Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը
2017-02-16
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները: Նախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը: Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2017-02-15
Ս.թ. փետրվարի 16-ին` ժամը 12:30-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Զանգվածային լրատվության միջոցների այն ներկայացուցիչները, որոնք հավատարմագրված չեն ՀՀ կառավարությունում, մասնակցության համար կարող են գրանցվել` մինչև ս.թ. փետրվարի 16-ը` ժամը 9:00-ն զանգահարելով 055572721 հեռախոսահամարով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շուրջ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի
2017-02-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
2017-02-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «PUM» Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Նիդերլանդների կառավարության կողﬕց ֆինանսավորվող այս կազմակերպությունը կոչված է նպաստել ձեռնարկատիրության և աշխատատեղերի ստեղծման միջոցով […]

Գյուղատնտեսության նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
2017-02-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Արագածավան համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն: Նախարարը «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների և անասնաբույժների հետ: Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ագրոբիզնեսի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու և գործարար կապերն աշխուժացնելու հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ուսումնասիրել փոխշահավետ բիզնես-առաջարկները: Ներկայացելով Բուլղարիայի հաջող փորձը […]

Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին
2017-02-07
Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն: Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար. Որքան շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության
2017-02-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով դասընթացի […]

Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո -2017» ցուցահանդեսում
2017-02-03
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։ Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները: «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է […]

Ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» փոքր ֆերմերներին աջակցության ծրագրերը
2017-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը: Մրցույթին ներկայացվել էր 130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում: «Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում մեծ ներուժ ունեցող ուղղություն է և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին
2017-02-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների […]

Ռուսաստանյան ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացման հնարավորությունները
2017-01-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք […]