Պաշտոնական լրահոս
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը
2017-04-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին և ներկայացրել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել և արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը: «Այս ծրագրով […]
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ քննարկվել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի ծրագրի վերանայման հարցը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով: «Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք […]
Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն
2017-04-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների: Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կձևավորեն համատեղ աշխատանքային խմբեր
2017-04-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը […]
Քննարկվել է հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի […]
Յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան. Կարեն Կարապետյանն այցելել է Գյուղատնտեսության նախարարություն
2017-04-12
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը
2017-04-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: […]
Հայտարարություն գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար
Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ: Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ): Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի […]
Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություններ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն: Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: 2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ղեկավար կոմիտեի հանդիպմանը
2017-04-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել օրենսդրական բարեփոխումներին, տեղական […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական օժանդակության ծրագրերը և նախատեսվող նախաձեռնությունները: «Մեր հիմնական նպատակն […]
Ի գիտություն կարտոֆիլագործների
2017-03-30
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում հրապարակելու է պարենային կարտոֆիլի գնման առաջարկ:Բոլոր այն կարտոֆիլագործները, որոնք ունեն վաճառքի ենթակա կարտոֆիլ, կարող են հետևել www.gnumner.am կայքին և հայտարարության հրապարակումից հետո սահմանված կարգով ներկայացնել առաջարկներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը
2017-03-30
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող աշխատանքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին` նախարարը նշել է, որ պարարտանյութն արդեն ներմուծվել է հանրապետություն, բաշխումն իրականացվում է ըստ պահանջարկի և կատարված վճարումների: Միաժամանակ նախարարը հավեվել է, որ հետագայում նախատեսվում է անցնել պարարտանյութերի […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-03-29
Ս.թ. մարտի 30-ին` ժամը 13:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները: