Պաշտոնական լրահոս
Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը
2017-08-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ […]
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր
2017-08-14
Հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման […]
Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով
2017-08-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը: Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն […]
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը նոր ծրագրեր կիրականացնի ոլորտի բարելավման ուղղությամբ
2017-08-11
Այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Ներկայացնելով նորաստեղծ Հիմնադրամի նպատակներն ու առաջիկա անելիքները` Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այն ստեղծվել է որպես կենտրոն, որտեղից պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո կիրականացվի ագրարային ոլորտի առավել արդյունավետ […]
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների […]
Իգնատի Առաքելյանը հետևել է մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը: […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-08-10
Ս.թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանը, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ընթացքին, ինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին: […]
Հայկական գինին ունի բոլոր նախադրյալները միջազգային շուկայում հաջողելու համար
2017-08-08
Այս օրերին Հայաստանում գտնվող Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը համոզված է, որ մեր երկրում խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացում են ապրում, և Հայաստանում արտադրված գինին այսօր արդեն ոչ թե ուղղակի ըմպելիք է, այլ հաճույք պատճառող ըմպելիք: Գինու բիզնեսի մասնագետն առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թվականին և մինչ օրս ավելի քան 12 այց է կատարել Հայաստան՝ […]
Արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան
2017-08-08
2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.3 հազար տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ
2017-08-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ: Նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն արմավիրցիներին խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման. նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել
2017-08-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող […]
Մայրաքաղաքում վերաբացվել է գյուղմթերքների երկրորդ տոնավաճառը
2017-07-29
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի մասնակցությամբ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտային հարող հատվածում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառները կազմակերպվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ 2011 թվականից սկսած, գործում են շաբաթ և կիրակի օրերին: «Քաղաքապետարանի հետ քննարկում ենք առաջիկա […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-07-28
Ս.թ. հուլիսի 29-ին` ժամը 11:00-ին, Մաշտոցի պողոտային հարող հատվածում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) տեղի կունենա գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հայտարարություն օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին
2017-07-27
Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ: Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ. 1) գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է […]
Ի գիտություն խաղողագործների
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ: Նշենք, որ օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը: Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել […]