Պաշտոնական լրահոս
Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն Հայաստանի գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը
2017-09-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է իտալական հանրահայտ «Լուկինի», «Վալենտե», «Տերասպե», «Սալվի», «Ֆրութ Կոնտրոլ», «Ըդվայս Քնսալթինգ», հոլանդական «Հորդիլայֆ» և նրանց հայաստանյան գործընկեր «Էկոշին գրուպ» ընկերության ներկայացուցիչներին` ագրարային ոլորտում պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ընկերությունները զբաղվում են ջերմոցային կոնստրուկցիաների, կարկտապաշտպան ցանցերի, նորագույն սառնարանների արտադրությամբ, տնկարանային տնտեսությունների հիմնմամբ և […]
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները սեպտեմբերի 17-ին չեն գործի
2017-09-14
Կիրակի` սեպտեմբերի 17-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը
2017-09-14
Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը: Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, […]
Հակիրճ հաշվետվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ
2017-09-13
Ներկայացվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետությունը: Ամբողջական նյութը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:
Ի գիտություն լրատվամիջոցների
Ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան), տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյան,«Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյան, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյան,Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյան, ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» […]
Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը
2017-09-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ […]
Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. Նախարարը համագործակցության կոչ է արել
2017-09-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում կարևորել է […]
Սեպտեմբերը` օրգանական ամիս. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր մասնակցել է նախաձեռնության մեկնարկի արարողությանը
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական […]
Գյուղատնտեսության փոխնախարարը ներկայացրել է մթերումների արդյունքները, սուբսիդավորման ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունները
2017-09-08
Մթերումներն ընթանում են առանց խոչընդոտների, մթերման վարկերի 12 հայտ արդեն հաստատվել է, լիզինգով ձեռք է բերվել 101 միավոր տեխնիկա, շուտով կմեկնարկի սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագիրը, շաբաթ օրը Նոր Նորքում գյուղմթերքի տոնավաճառ կբացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել […]
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ Հայաստանում նրա առաքելության ընթացքում երկկողմ համագործակցության […]
Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստի սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից մշակված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույցը», որում ընդգրկված են գյուղատնտեսության խորհրդատվության հիմնական առաքելությունն ու նպատակները, […]
Քննարկվել են վերամշակող ընկերությունների կողմից ներկայացված մթերման վարկերի հայտերը
2017-09-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր քննարկվել են Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրից օգտվելու համար մի շարք ընկերությունների կողմից ներկայացված հայտերը: Քննարկումը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ներկա էին նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, այլ պատասխանատուներ: Ծրագրի շրջանակում ագրովերամշակման ոլորտին […]
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56 միավոր տրակտոր: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը սահմանամերձ Տավուշում ներկայացրել է նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներ:Մարզպետ Հովիկ Աբովյանի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերմա: Տնօրեն Սուրեն Գևորգյանի խոսքով` հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել, ինչպես նաև խթանել գյուղատնտեսությամբ […]
Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը և ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2017-09-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամներին` նախարարության կողմից մշակված նոր ծրագրերն ու համագործակցության ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման 2017-2025 թթ. ռազմավարության», վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերն ու անկնալվող արդյունքները: Առանձին […]