Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
2017-10-11
Ագրարային ոլորտում 50 մլն դոլար ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. կմեկնարկեն կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը, մշակվում են մի շարք այլ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն զարգացնելու համար Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-10-10
Ս.թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն […]
Կայացավ «Արենի» գինու 9-րդ փառատոնը
2017-10-09
Հոկտեմբերի 7-ին արդեն 9-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի» գինու փառատոնը : Փառատոնին մասնակցել են ավելի քան 20.000 այցելու ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև զբոսաշրջիկներ և գինու հրավիրյալ փորձագետներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի կազմակերպմանն այս տարի աջակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Զարուհի […]
«Արենի» փառատոնին ընդառաջ՝ մեկնարկել է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ
2017-10-06
«Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ այսօր Երևանի գինու ակադեմիայում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է փառատոնի այս տարվա ծրագիրը, կարևորվել վերջինիս նշանակությունն ու ազդեցությունը գինու տուրիզմի զարգացման, հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև համայնքների զարգացման հարցում: «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, անդրադառնալով փառատոնի կազմակերպչական հարցերին, նշել է. «Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա
2017-10-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր: […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-10-05
Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի գինու ակադեմիայում (հասցե՝ Տերյան 74) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արենի» գինու փառատոնին ընդառաջ, որից հետո կկայանա հայկական գինեգործական 21 ընկերությունների՝ ավելի քան 100 տեսակի գինիների համտես-մրցույթ: Թեմա՝ ««Արենի» փառատոնի դերն ու նշանակությունը գինու տուրիզմի զարգացման և հայկական գինիների ճանաչելիության բարձրացման հարցում»: Ասուլիսի բանախոսներն են Արենի փառատոն հիմնադրամի […]
Հայաստանի և Լիտվայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների ծրագիր
Նախօրեին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը: Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում […]
Իգնատի Առաքելյանը մասնակցել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպմանը
2017-10-04
Երևանում այսօր մեկնարկել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս տարվա միջոցառման հիմնական թեման է գյուղատնտեսութան ոլորտում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաև Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ […]
ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը: Նիստի օրակարգի առանցքային թեման գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 2017 թվականին մշակված ծրագրերի փաթեթի քննարկումն էր, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը: «Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, […]
Վիրջինիայի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը: Ներկայացնելով Գյուղատնտեսության […]
Հայկական գինու արտահանման նոր հնարավորություններ. Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից
2017-10-03
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից: Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել են ՊԳԿ ընթացիկ և առաջիկա ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության վերջին տարիների գործունեությունը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, Հայաստանի խաղողագործության և […]
Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարների,հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, խորհրդատուների հաստիքների համար բաց մրցույթ անցկացնելու վերաբերյալ
2017-09-27
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները: Հետաքրքրված անձինք դիմումի […]
Խաղողի մթերումներն ընթանում են սահուն և կազմակերպված. Գյուղատնտեսության նախարարը Արարատի մարզում հետևել է մթերումների ընթացքին
Այս տարի խաղողի բերքը թեև նախորդ տարվանից պակաս է, սակայն մասնագետների գնահատմամբ աննախադեպ որակ ունի, արդեն իսկ մթերվել է ավելի քան 60 000 տոննա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը […]