Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը հանդիպել է Սերգեյ Դանկվերտին
2017-11-02
Համաձայն հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության` հոկտեմբերի 31-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի և ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական իմունակենսաբանական դեղամիջոցների գրանցման, ինչպես նաև Հայաստանից դեպի Ռուսաստան պարենային […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոտին
2017-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում կարևոր է նաև դեսպանի […]
Քննարկվել է հայ-բելառուսական համագործակցությունը անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում
2017-10-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը: Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի անտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես […]
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին
2017-10-27
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն այսօր ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: «Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ-ն, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, ինչպես նաև այսօր ծրագրին միացավ «Ֆարմ Կրեդիտ […]
Իգնատի Առաքելյանը մասնակցել է «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության […]
Իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը
2017-10-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի […]
Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
2017-10-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի […]
Հայաստանի հետ համագործակցութունը դրական օրինակ է` պարենային անվտանգության խնդիրների լուծման առումով. Վլադիմիր Ռախմանին
2017-10-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինին` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով: Հայաստանի ագրարային ոլորտում ընթացող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը հատկապես կարևորել է խաղողի և […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-10-17
Ս.թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակը և ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում: […]
Հայաստան են այցելել գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից
2017-10-16
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին գտնվում գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից` Ճապոնիայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ավստրալիայից: Այցի նպատակն էր բացահայտել գինեկենտրոն Հայաստանը, տեսնել աշխարհի հնագույն գինեգործարանը և համտեսել հայկական տեղածին սորտերից պատրաստված յուրահատուկ գինիները: Հյուրերը հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ […]
Նախագահն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես
2017-10-14
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2017-10-14
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատակիցներ, Պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի համար, և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց: Մենք Ձեր օգնությամբ այսօր իրավիճակ փոխելու և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով […]
Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին
2017-10-13
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին: «ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող […]
Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: […]
Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
2017-10-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների […]