Պաշտոնական լրահոս
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-12-18
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կկատարվի նաև կոոպերատիվների, ապահովագրական համակարգի և oրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
2017-12-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հետ: Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև ագրարային ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման հարցեր:Նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Տաշքենդ
2017-12-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ: Այցի նպատակն է քննարկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերի միջև Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես ինտենսիվ այգեգործության, խաղողագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, կոնյակագործության և […]
Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը: Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս: Առաջին […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2017-12-11
Ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում նախատեսվում է ստորագրել հուշագրեր «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» և «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային […]
Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված առաջիկա քայլերը և ներկայացրել առաջարկներ դրանց […]
Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ
2017-12-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան […]
Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը
2017-12-07
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, […]
Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից
2017-12-05
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից: Համաժողովի մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը և զուգահեռ ծանոթացել հայկական գինու […]
Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ
2017-12-01
ՀՀ գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ՝ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները և արդյունքները: Միջոցառմանը […]
Եռակողմ հուշագիր գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում. 300 շառահու արդեն վարկավորվել է
2017-11-30
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային […]
Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը
2017-11-29
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը: Մասնագետների վերլուծություններով` […]
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
2017-11-24
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 24-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 148 միավոր գյուղտեխնիկա, որից 62 միավոր տրակտոր և 2 կոմբայն: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ […]
ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում
ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով հիմնադրամի կողմից տնտեսվարողների համար կազմակերպվում են դասընթացներ և տրամադրվում են հավաստագրեր: «Հուշագրով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կաջակցի Գյուղատնտեսության […]
Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը
2017-11-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը` համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ընկերությունը շուրջ 150 տարվա պատմություն ունի եթերայուղերի արտադրության ոլորտում, և համագործակցում է դեղագործական և կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով: «Հայաստանը շատ […]