Պաշտոնական լրահոս
Ի գիտություն լրատվամիջոցների
2019-05-16
Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնաբուծության զարգացում): Կտրվեն խորհուրդներ բնակլիմայական գործոններով պայմանավորված գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցների վերաբերյալ: Անդրադարձ […]
Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել
2019-05-15
Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։ Այդ նորարարություններին ծանոթանալու […]
Գյուղատնտեսական դաշինքի անդամների հետ քննարկվել են համագործակցության հարցերը
2019-05-14
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը և Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել են «Գյուղատնտեսական դաշինքի» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դաշինքի անդամները գյուղոլորտի պատասխանատուներին ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, կատարված աշխատանքը, նախարարության հետ հետագա համագործակցության հարցերն ու ձևաչափը։ «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանը նշել է, որ Հայաստանի 4 մարզերում իրականացվել են թաուն հոլ ձևաչափով քննարկումներ և […]
Տավարաբուծության պետական օժանդակության նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել. Պատասխանատուներն այսօր ներկայացրել են առաջին արդյունքները
2019-05-13
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն այսօր համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։ Փոխնախարար Գաբրիելյանը տեղեկացրել է, որ երկու ծրագրերն […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2019-05-10
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի մամուլի ասուլիսը։ Թեման՝ Անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության նոր ծրագրերը (««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրեր»). […]
Հայտարարություն
2019-05-07
2019 թվականի «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի շրջանակում աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է հիմնել առաջին տարվա տնկարաններ, որոնց համար կտրամադրվի սուբսիդիա: Այդ նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է շահառուների ընտրության գործընթաց` ըստ մշակաբույսերի և սորտերի, որոնք նշված […]
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
2019-05-06
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր խորհրդի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող նախաձեռնությունները։ Առավել կարևոր ծրագրերի թվում նա մասնավորապես մատնանշել է Վայոց ձորի և Արագածոտնի […]
Հայտարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է համայնքապետարաններին և այգեգործներին գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ քիմիական պայքարի միջոցառումներ կազմակերպելու դեպքում առնվազն 5 օր առաջ տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծական տնտեսություններին։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեղի է ունեցել ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հերթական աշխատաժողովը
2019-04-30
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի չորրորդ աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է հարթակի նոր գործընկեր կազմակերպությունը, քննարկվել են ՀՀ բնական կերհանդակների` […]
Գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է կլոր սեղան-քննարկում Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի պատվիրակության հետ
2019-04-30
Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Նաիլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր անցկացվել է կլոր սեղան-քննարկում նվիրված Սննդամթերքի անվտանգության ապահովման գործում այդ կառույցի դերակատարությանը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՄԱԿ-ի պարենի և […]
Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր
2019-04-22
Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ, Ունե՞ք բարձր մթերատու կենդանիներ, Ցանկանու՞մ եք հիմնել ժամանակակից անասնաշենք, բայց կարծում եք ծախսերը շա՞տ են։ Կարող եք առանց երկմտելու գործի անցնել։ Պետությունը պատրաստ է աջակցել Ձեզ՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով։ Ընդ որում, կարող եք ինչպես կառուցել, այնպես էլ վերակառուցել անասնաշենքը։Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝ 1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար […]
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագիր
2019-04-16
Կարկտահարության բացասական հետևանքները կարող են մնալ անցյալում: Պաշտպանե՛նք պտղատու և խաղողի այգիները կարկտապաշտպան ցանցերի միջոցով։ Դրանք ձեռք բերելու նպատակով հատկացվող վարկերը, պետության սուբսիդավորման արդյունքում, Ձեզ կհասնեն տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են 7 տարի […]
Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը
2019-04-15
Իրականացվում են պետական օժանդակության թվով 11 ծրագրեր, մեկնարկել է գյուղապահովագրության ծրագիրը, ուժեղացվում է ագրարային կրթությունը, կիրականացվեն հողային ռեֆորմներ, կհիմնվեն գյուղատնտեսական բորսա, մարզային լոգիստիկ կենտրոններ Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու նոր նախաձեռնությունները։ Նա մասնավորապես անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ […]
Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր
2019-04-12
Արտադրանքի մրցունակ ինքնարժեք, Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից: Եթե որոշել եք հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում ։ Առաջարկում ենք օժանդակության երկու տարբերակ։ Առաջին տարբերակ Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը Ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2019-04-12
Ս.թ. ապրիլի 15-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին