Պաշտոնական լրահոս
Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
2018-04-12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության […]
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ
2018-04-11
Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է 20 հա վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն
2018-04-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նախօրեին այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացումը։ Ներկա էր նաև Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, պաշտոնատար այլ անձինք: Ջերմոցային տնտեսությունը […]
Տեղի ունեցավ իրազեկման սեմինար՝ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ
2018-04-09
Ապրիլի 7-8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկման սեմինար ոլորտը լուսաբանող լրագրողների համար։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, […]
Հայտարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է դիմումներ ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի նոր անդամների համալրման նպատակով: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակ. մարզում վերականգնվում է գարու ածիկի գործարանը
2018-04-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը հանդիպում է ունեցել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2018-04-04
Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է. փակել ջերմոցները, այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների […]
Մեկնարկել է կաթնամթերքի արտադրության զարգացման ծրագիրը և գործարկվել գյուղոլորտի դոնորների համակարգման հարթակը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտը ավելի թիրախավորված ներդրումներով աջակցելու միջոցներով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել անասնակերի և կաթի վերամշակման ոլորտների […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2018-04-03
Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն կստորագրեն «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը: Ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որին կհաջորդի ENPARD ԵՄ/ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ստեղծված Դոնորների համակարգման հարթակի կայքէջի շնորհանդեսը: […]
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու հերթական խմբաքանակը
2018-03-30
Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել գարնանացան գարու սերմացուի հերթական խմբաքանակը: ՀՀ գյուղատնտեսությանն նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Արագածոտնի մարզ` ներկրման գործընթացին հետևելու, սերմերի որակը դիտարկելու և բաշխման գործընթացին անձամբ հետևելու նպատակով: Տեղեկացնելով, որ այս տարի մարզերից գարնանացան գարու պահանջարկը եղել է 2226 տոննա, որից 1200 տոննան արդեն բաշխվել է հողօգտագործողներին` փոխնախարարը հավելել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում: Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» […]
Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան. Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2018-03-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Այնուհետև նախարարն ուղևորվել […]
Սեմինար` նվիրված գյուղատնտեսության ոլորտում ֆինանսների հասանելիության բարելավմանը
2018-03-28
Գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, մի շարք ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ֆերմերներ Ֆրանսիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել փորձի փոխանակման և ագրոոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշում է, որ աշխատաժողովի գլխավոր թեման վերաբերում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը. «Համադրում ենք պետության կողմից առաջարկվող մատչելի ֆինանսական […]
Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դյուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով
2018-03-27
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դյուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում […]
Ստեղծվել է բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվիրված բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների, կառավարմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը: Այդ նպատակով ստեղծվել է համագործակցության հարթակ, որը միտված կլինի ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների համագործակցությանն ու ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացի համակարգմանը` նպատակ ունենալով […]