Պաշտոնական լրահոս

Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից.վերաբացվել է Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

2018-06-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ, ապա իր տպավորություններով կիսվել լրատվամիջոցների հետ:   «Գները շատ ավելի մատչելի են, քան խանութներում և ավելի ձեռնտու են թե՛ […]

Ավելին

Կյանքի ուժը՝ երկրի ուժին…

2018-06-01

ՀՀ գյուղատնտեսության նախարարը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։ -Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ… Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով, նրանք […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:   Ողջունելով հյուրին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել հայ-արգենտինական համագործակցության ներկա մակարդակը՝ հույս հայտնելով որ այն կշարունակի զարգանալ և ընդլանվել նոր ուղղություններով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել արգենտինական փորձը՝ մասնավորապես անասնաբուծության և […]

Ավելին

Կվերաբացվի Երևան քաղաքի Կասյանի գյուղմթերքների տոնավաճառը

Հունիսի 2-ին ժամը 11:00-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Սուրենավան համայնքի միջնակարգ դպրոցին կից ջերմատուն է բացվել

Այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում  տեղի է ունեցել տեղի միջնակարգ դպրոցին կից հիմնված ջերմատան բացումը, որտեղ աճեցվող բանջարեղենը կօգտագործվի որպես լրացում դպրոցներում տրամադրվող սննդին։   Ջերմատունը հիմնվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող §Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում¦ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՊԳԿ-ի կողմից «Սոցիալական և արդյունաբերական […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ջերմատնային ասոցիացիայի ներկայացուցիչներին. շուտով կմեկնարկի լիզինգի նոր ծրագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։   Հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող  հարցերը և քննարկել  նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված  առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին […]

Ավելին

Արմավիրի մարզում իրանական ներդրումներով կհիմնվեն պիստակի ինտենսիվ այգիներ

2018-05-31

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր  ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք:   Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության […]

Ավելին

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

2018-05-30

Մայիսի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն,  տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։    Հանդիպմանը ներկայացած 16 քաղաքացիների կողմից գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը վերաբերում  էին խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերին օժանդակելուն, անասնաբուժության եւ մի շարք այլ ոլորտներին։   Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների […]

Ավելին

Նախարարն այցելել է CARD հիմնադրամ

2018-05-29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար  Արմեն Հարությունյանը այսօր  այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:   Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի […]

Ավելին

Քննարկվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանն  ընդունել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աշխատակազմին։   Նախարարին ներկայացվել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները  և իրականացվող ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։

Ավելին

Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

2018-05-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է  Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում  գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:   Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԱԶԳ-ի ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և հույս հայտնել, որ երկկողմ […]

Ավելին

Գյուղատնտեսությամբ զբաղվողները պետության կողմից իրենց մոռացված են զգում. նախարար

2018-05-24

Գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը թեև նոր է նշանակվել, միևնույն է՝ պնդում է, որ ոլորտին ծանոթ է, խնդիրները գիտի: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիրներ կան արտադրությունից սկսած մինչև լոբբիստիկ հարցեր:   Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև մթերման ոլորտում, արտահանման խնդիր կա և այլն:   «Ամենամեծ խնդիրը նրանում է, որ մենք ունենք […]

Ավելին

Գյուղի աշխատավորները գյուղատնտեսության նախարարության հոգածության կենտրոնում են. Արթուր Խաչատրյան

2018-05-23

Գուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ է պատրաստվում փոխել ոլորտում, ինչպես նաեւ խոսել է պաշտոնյաների կողմից գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ այլ հարցերի մասին:          

Ավելին

Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարին

Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը։   Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը։   Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտման փուլում […]

Ավելին