Պաշտոնական լրահոս

Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները
2018-06-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական […]

Գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է մթերումների ընթացքին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ մթերումների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցում էին նաև փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այցի առաջին կանգառը Վերին Դվին համայնքում էր։ Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը ընդգծեց, որ փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումն այսուհետ լինելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության […]

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են
Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ […]

Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. նախարար
2018-06-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – ողջունելով հյուրերին` նշել է […]

Նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ
2018-06-12
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 682-Ա, N683 –Ա, N 684-Ա որոշումներով Արմեն Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և Գառնիկ Պետրոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. քննարկվել է համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի […]

Քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության հարցերը
2018-06-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպման սկզբին նախարարն իր գոհունակությունն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ԵԶԲ-ի հետաքրքրության կապակցությամբ։ Արմեն Մելկիկյանն իր հերթին շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները, նոր ուղղությունների շրջանակը։Նախարար […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, ինչպես նաեւ տեղեկացրել, որ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
2018-06-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը: Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը […]

Գյուղատնտեսությունը պարզ բիզնես չէ, այլ կենսակերպ է, ազգային անվտանգության խնդիր, ժողովրդագրական խնդիր. Արթուր Խաչատրյան
2018-06-07
Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը նոր չէ, որ ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտին: Մինչ այս պաշտոնը ստանձնելը նա Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր: Այսինքն՝ նա ունի թե՛ կառավարման փորձ, թե՛ ի պաշտոնե միշտ կապված է եղել գյուղատնտեսության ոլորտի հետ: «Անկախը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ հասկանալու համար նրա ծրագրերը, […]

Քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ սերտ համագործակցության հարթակ ձեւավորելու կապակցությամբ։ Մասնավորապես դեռեւս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
2018-06-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ-ի աջակցությամբ ընթացող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության շրջանակները: Հանդիպման սկզբում Ռայմունդ Յելեն շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
2018-06-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, պտուղ-բանջարեղեն վերամշակող շուրջ 30 ընկերություններ, այլ պատասխանատուներ։ Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Դուստր Մարիաննա» ընկերություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը և կաթի մթերման ընթացքին ծանոթանալու նպատակով: Ընկերության գործարանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին, արտադրամասերը հագեցած են նորագույն իտալական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք և ամռան ամիսներին վերամշակել օրական ավելի քան 70 տոննա կաթ: Ներկայումս ընկերությունում […]

Գիտելիքահեն, տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն. ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Երեւանի գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը
Հունիսի 5-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2017-18 ուսումնական տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ Երեւանի (Ի-ՎԻ-ԷՆ) գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը: Դիմելով շրջանավարտներին՝ նախարարը մասնավորապես ասել է. -Հարգելի պարոն ռեկտոր, հարգելի գործընկերներ, ծնողներ, շատ սիրելի շրջանավարտներ, ենթադրում եմ` ապագա շրջանավարտներ Ողջունում եմ ձեզ այս հիշարժան եւ […]