Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

2018-07-17

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:   Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

2018-07-13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով:   Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ձկնաբուծությունը ռազմավարական ոլորտ է նախարարության համար՝ արտահանման խթանման տեսանկյունից։   «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում ձկնաբուծությունը զարգանա, ավելանան արտադրության ծավալները, որակը բարելավվի, աճեն […]

Ավելին

Մեկ ումպ օրգանիկ գինի

2018-07-13

Դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:   Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. քննարկվել են գյուղոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը

2018-07-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայքլի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։   Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի […]

Ավելին

Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ

2018-07-11

2018թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։   Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ […]

Ավելին

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

2018-07-10

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։   Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության  առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։  Նախարարի խոսքով՝  առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի այցը Արցախի Հանրապետություն

2018-07-09

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրավերով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էին  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։   Առաջին հանդիպումը կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ։ Հայկական երկու պետությունների գյուղոլորտների ղեկավարները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի, զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ իրենց տեսակետները: Շնորհակալություն հայտնելով իր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի շնորհավորական ուղերձը կոոպերատիվների մասնագիտական տոնի առթիվ

2018-07-07

Շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտում գործող բոլոր կոոպերատիվներին՝ մասնագիտական միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում ջանասիրություն, նվիրվածություն, փոխվստահություն և համախմբվածություն: Կոոպերատիվները շատ կարևոր գործունեություն են իրականացնում՝ համատեղ սեփականություն հանդիսացող և ժողովրդավարական ձևով վերահսկվող ձեռնարկության միջոցով հոգում են կոոպերատիվների անդամների տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքները: Մեծ է նաև կոոպերատիվների դերակատարումը համայնքների կայուն զարգացման գործում: Հաջողություն եմ մաղթում ձեզ […]

Ավելին

Օրգանական հատապտուղը թփից հեռու չի ընկնում

2018-07-06

 «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:   ՕԳԱՆ ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը՝ նպաստելով ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական […]

Ավելին

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին:   Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:     Աղբյուրը` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջ

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) պատվիրակությանը

2018-07-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ադելաիդա Բաղդասարյանին:   Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի […]

Ավելին

Ֆիզիկական անձանց տրամադրված գյուղացիական վարկերի, ինչպես նաև սպառողական վարկերի տույժերի և տուգանքների զիջման հետ կապված իրական և գործուն քայլեր ու միջոցառումներ կիրականացվեն

2018-07-04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը:   «Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային […]

Ավելին

Մի կաթիլ օրգանական մեղր

2018-07-03

Ընթանում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:   Ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Այն նպաստում է տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի […]

Ավելին

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները

2018-07-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:   «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է դեպի ռուսաստանյան […]

Ավելին

Արգենտինայի դեսպանատան օժանդակությամբ Շիրակի մարզում կհիմնվեն փորձացուցադրական տնտեսություններ

2018-06-29

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը՝ դեսպան  Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին փոխդեսպան  Միգել Չիլինգիրյանը, Արգենտինայի  ազգային ծրագրային բանջարեղենի, ծաղիկների և արոմատիկայի համակարգող` գյուղատնտես, ճարտարագետ Կլաուդիո Գալմարինին և ազգային գիտասփյուռ համակարգի մասնագետ Գ.Թ. Լուիս Կաբալյոն` որպես ինստիտուցիոնալ ռեֆերենտ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳՆ Գյուղատնտեսության զարգացման  հիմնադրամի խորհրդատվության տնօրեն Դավիթ […]

Ավելին