Ելույթներ, ուղերձներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
2018-12-28
Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության շարժիչ ուժերից […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը «Արմպրոդէքսպո-2018» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
2018-11-03
Մեծարգո փոխվարչապետ, Հարգելի գործընկերներ, հյուրեր, մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ «Արմպրոդէքսպո-2018» արդեն թվով 17-րդ մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ամենամյա ավանդույթ է դարձել գյուղատնտեսական տարվա ավարտն ամփոփել խորհրդանշական այս միջոցառմամբ, որը պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ: «Արմպրոդէքսպոն» հրաշալի հնարավորություն է գյուղատնտեսական արտադրության, վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները ներկայացնելու, սեփական արտադրանքի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2018-10-22
Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի շնորհավորական ուղերձը կոոպերատիվների մասնագիտական տոնի առթիվ
2018-07-07
Շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտում գործող բոլոր կոոպերատիվներին՝ մասնագիտական միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում ջանասիրություն, նվիրվածություն, փոխվստահություն և համախմբվածություն: Կոոպերատիվները շատ կարևոր գործունեություն են իրականացնում՝ համատեղ սեփականություն հանդիսացող և ժողովրդավարական ձևով վերահսկվող ձեռնարկության միջոցով հոգում են կոոպերատիվների անդամների տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքները: Մեծ է նաև կոոպերատիվների դերակատարումը համայնքների կայուն զարգացման գործում: Հաջողություն եմ մաղթում ձեզ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
2017-11-16
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կմեկնարկեն 2018 թվականին: Իսկ հիմա նշեմ այն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2017-10-14
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատակիցներ, Պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի համար, և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց: Մենք Ձեր օգնությամբ այսօր իրավիճակ փոխելու և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ
2017-07-03
2016 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10,997.8 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են` - բյուջետային ծրագրերի իրականացմանը՝ 7,267.6 մլն դրամ, - վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 444.0 մլն դրամ, - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացմանը` 3,266.2 մլն դրամ: Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը Ազգային Ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ
2017-06-21
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգարժան պարոն վարչապետ, Հարգելի պատգամավորներ Ձեզ է ներկայացվում գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերը և նպատակները: Նախատեսում ենք տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2016-10-22
Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ
2016-05-25
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2015 թվականին նույնպես շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը: 2015 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել էր 10 մլրդ 899.1 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են` -սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 8 մլրդ 616.8 մլն դրամ, -վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 513.2 […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ
2016-03-07
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
2015-12-30
Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի դինամիկան ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրեր
2015-11-04
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ,Հարգելի գործընկերներ, 2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել 5 մլրդ 825 մլն դրամ: Ընդ որում, բյուջետային […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2015-10-17
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ, Ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար: Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին
2015-06-30
Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակն է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ: Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները: 2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի […]