Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
2016-04-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցն է կատարել Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ
2016-03-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի պատգամավորները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ
2016-03-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ: «Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը
2016-03-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսության ներկա վիճակն, առաջիկա խնդիրները և իրականացվող ծրագրերը: «Կոտայքի […]

Նախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին
2016-03-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների և մարզպետարանների մասնագետները: Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան` սպասվող ցրտահարության հետևանքները […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
2016-03-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից
2016-03-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ: Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
2015-12-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցի առաջին կանգառը Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում էր, որտեղ նախարարը մասնակցել է արոտօգտագործողների կոոպերատիվի տարեկան հաշվետու ժողովին: Կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին և հանդիսացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում այցելել է «Ոսկե կացին» սպանդանոց
2015-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, այլ պաշտոնատար […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
2015-11-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք, զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են […]

Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
2015-10-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման […]

Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
2015-10-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: «Գեղարքունիքի մարզն անասնապահության որլորտում առաջնակարգ տեղ է […]

Քննարկվել են խաղողի մթերման հետ կապված հարցեր
2015-10-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան , որտեղ հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
2015-10-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ տեղում խնդիրները քննարկելու նպատակով: Նախարարի այցի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախարարը նախ դիտարկել է համայնքի խաղողի այգիները, զրուցել խաղողագործների հետ: Աղավնաձորցիները հայտնել են, որ գոհ են այս […]

Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին
2015-09-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում: «Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց […]