Մարզային այցելություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ
2016-10-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել […]
Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր
2016-09-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը […]
Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին. Սերգո Կարապետյանն այսօր հետևել է իրականացվող աշխատանքներին
2016-09-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին
2016-08-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով: Այնուհետև նախարարը մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի ընթացին: Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում: Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ
2016-08-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն […]
Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր այցելել է մարզ
2016-08-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով: Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում: Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի, ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
2016-08-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Առափի համայնքի հնդկացորենի դաշտերում, որտեղ այսօր մեկնարկել է բերքահավաքը, հավաստիացել, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Համայնքում հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի կարկտահարված համայնքներ
2016-07-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է […]
Նախարար Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
2016-06-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք […]
Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում
2016-06-25
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ […]
Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն
2016-06-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ
2016-06-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2016-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ: Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում. մարզն առաջատար է գրեթե բոլոր ցուցանիշներով
2016-05-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
2016-05-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: «Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի արդյունավետ են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ, ընդ որում, այստեղ […]