Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է բերքահավաքին և այցելել վերամշակող ընկերություն
2017-08-24
Լոռու մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի. Իգնատի Առաքելյանը հետևել է բերքահավաքի աշխատանքներին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Մեծ Պարնի և Տաշիր համայնքներում ընթացող հացահատիկի և կտավատի բերքահավաքի աշխատանքներին հետևելու նպատակով: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է Մեծ Պարնի համայնքում, […]

Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան
2017-08-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ համայնքներ: Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ […]

Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը
2017-08-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ […]

Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով
2017-08-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը: Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն […]

Իգնատի Առաքելյանը հետևել է մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը
2017-08-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը: […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ
2017-08-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ: Նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն արմավիրցիներին խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման. նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել
2017-08-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ
2017-06-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնիմարզպետ Գաբրիել Գյոզալյանի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ: Անդրադառնալով ՀՀ կառավարության 2018-2022 թվականների ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է կաթիլայինհամակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվողվարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման […]

Գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում ներկայացրել է ոլորտի առաջիկա ծրագրերը և նոր ներդրումային ծրագիր առաջարկել
2017-06-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին […]

Նոր ներդրումներ Կոտայքի գյուղատնտեսությունում. Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ
2017-06-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարը շրջել է համալիրում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում
2017-06-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, […]

Իգնատի Առաքելյանը և Լևոն Մկրտչյանն այցելել են Լոռու մարզ
2017-05-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Լևոն Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց […]

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում. նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ
2017-03-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ
2017-01-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել […]