Մարզային այցելություններ

Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը
2018-05-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի […]

Կոտայքում շահագործման է հանձնվել ժամանակակից նոր ջերմոցային համալիր. Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մարզում էր
2018-04-28
«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում […]

Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները
2018-04-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության […]

Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
2018-04-12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության […]

Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է 20 հա վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն
2018-04-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նախօրեին այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության բացումը։ Ներկա էր նաև Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, պաշտոնատար այլ անձինք: Ջերմոցային տնտեսությունը […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակ. մարզում վերականգնվում է գարու ածիկի գործարանը
2018-04-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը հանդիպում է ունեցել […]

Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան. Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2018-03-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Այնուհետև նախարարն ուղևորվել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Արարատի մարզում էր. Վեդու ջրամբարը շահագործման կհանձնվի նախատեսվածից ավելի շուտ
2018-03-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Արմավիր. մարզում թափ է առնում ոչ ավանդական գյուղատնտեսությունը
2018-03-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը Արմավիրի մարզպետարանում անցկացրել է […]

Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ
2017-12-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
2017-10-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների […]

Խաղողի մթերումներն ընթանում են սահուն և կազմակերպված. Գյուղատնտեսության նախարարը Արարատի մարզում հետևել է մթերումների ընթացքին
2017-09-27
Այս տարի խաղողի բերքը թեև նախորդ տարվանից պակաս է, սակայն մասնագետների գնահատմամբ աննախադեպ որակ ունի, արդեն իսկ մթերվել է ավելի քան 60 000 տոննա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը […]

Նոր ուղղություններ` գյուղատնտեսության բնագավառում. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզ
2017-09-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք ընկերություններ: Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ Աբովյան քաղաքում այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ, ծանոթացել սնկի արտադրության պայմաններին, փաթեթավորման և պահեստավորման գործընթացին, եղել սնկի պահածոյացման արտադրամասում: Ընկերությունն արդեն 13 տարի զբաղվում է սնկի արտադրությամբ, հիմնական ուղղությունն արտահանումն է: Արտադրում են թարմ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը սահմանամերձ Տավուշում ներկայացրել է նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը
2017-09-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներ:Մարզպետ Հովիկ Աբովյանի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերմա: Տնօրեն Սուրեն Գևորգյանի խոսքով` հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել, ինչպես նաև խթանել գյուղատնտեսությամբ […]

Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի բացման արարողությանը
2017-08-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, «Հրաշք այգի» ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանը, «CLAAS» ընկերության […]