Մամուլի ասուլիս

Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում
2017-12-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը: Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս: Առաջին […]

Գյուղատնտեսության փոխնախարարը ներկայացրել է մթերումների արդյունքները, սուբսիդավորման ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունները
2017-09-08
Մթերումներն ընթանում են առանց խոչընդոտների, մթերման վարկերի 12 հայտ արդեն հաստատվել է, լիզինգով ձեռք է բերվել 101 միավոր տեխնիկա, շուտով կմեկնարկի սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագիրը, շաբաթ օրը Նոր Նորքում գյուղմթերքի տոնավաճառ կբացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2017-08-10
Ս.թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանը, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ընթացքին, ինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին: […]

Արձանագրվել է արտահանումների և մթերումների աճ, մեկնարկում են նոր ծրագրեր.Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ամփոփել է արդյունքները
2017-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2017 թվականի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները, անդրադարձել գյուղոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեկնարկող մի շարք ծրագրերի: Փոխնախարարի խոսքով` այս տարի ավելացել են ինչպես մթերումների, այնպես էլ արտահանումների ծավալները. «Հուլիսի 26-ի դրությամբ վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ-բանջարեղեն, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի ծրագրերն ու ընթացիկ արդյունքները
2017-07-10
Խնայողություններ ընթացիկ ծրագրերի հաշվին, արդեն մեկնարկած և նախատեսվող 6 նոր ծրագիր 2017-2018 թվականների համար` ուղղված գյուղոլորտի զարգացմանը, նոր մասնավոր ներդրումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին, որոնք նախատեսվում է սկսել 2017-2018 թվականներին: «Ընդհանուր […]

Ի գիտություն լրատվամիջոցների
2017-06-06
Ս.թ. հունիսի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև մթերումների պարտքերի մարումների գործընթացին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը
2017-03-30
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող աշխատանքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Անդրադառնալով պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին` նախարարը նշել է, որ պարարտանյութն արդեն ներմուծվել է հանրապետություն, բաշխումն իրականացվում է ըստ պահանջարկի և կատարված վճարումների: Միաժամանակ նախարարը հավեվել է, որ հետագայում նախատեսվում է անցնել պարարտանյութերի […]

Նախարար. մեր հետագա ծրագրերն ուղղված են լինելու գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը
2017-03-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, նախանշել հետագա համագործակցության շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման համար անհրաժեշտ գործիքները: Հանդիպումից հետո Իգնատի Առաքելյանն ու Ռայմունդ Յելեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, […]

Իգնատի Առաքելյան. Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը
2017-02-16
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները: Նախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը: Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի […]

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը
2016-12-24
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Նախարարը նշել է, որ այս ընթացքում առաջնահերթորեն վերլուծության են ենթարկվել գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հանդիպումներ են կազմակերպվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ վարկային ծրագրեր են […]

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները
2016-12-21
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում գյուղմթերքի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները: Ըստ այդմ` 2016 թվականի ընթացքում մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, այդ թվում` 40 300 տոննա բանջարեղեն, 20 900 տոննա պտուղ և 109 800 տոննա խաղող: Փոխնախարարը նշել է, որ նախքան […]

Ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող միջազգային ծրագրերի արդյունքները և նոր նախաձեռնությունները
2016-11-02
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը: Փոխնախարարը մասնավորապես շեշտադրել է կոոպերատիվների զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման, գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը: «Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ մեր […]

Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
2016-08-23
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում: 2016 թվականի աշնանը ՀՀ անտառների […]

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները
2016-08-16
Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները: ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել […]

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերը
2016-08-12
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները: «Վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը միջազգային կառույցների հետ ավելի է ակտիվացել և համատեղ ջանքերի շնորհիվ ոլորտի զարգացմանն ուղղված բավական արդյունավետ ծրագրեր են […]