Խորհրդատվական նյութեր

Խորհուրդներ կարկտահարությունից տուժած խաղողագործներին
2018-08-14
2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ […]

Պահեստարաններում կարտոֆիլի առավել հաճախ հանդիպող հիվանդությունների նկարագրությունը և պայքարի միջոցները
2015-10-28
Կարտոֆիլի համատարած բերքահավաքից հետո գյուղացիական տնտեսությունների մտահոգությունը բերքի անկորուստ պահպանումն է: Սույն հրապարակումը ներկայացնում է բերքի պահպանման ժամանակ ի հայտ եկող հիվանդությունները: Կարտոֆիլի պահեստներում, պահպանման ընթացքում պալարների վրա արտահայտվում և զարգանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հիմնականում դաշտային պայմաններում հիվանդությունների դեմ անբավարար և ոչ ճիշտ պայքարի հետևանքն են: Դրանք են` 1. Ֆիտոֆտորոզային փտում: Հատկապես ուժեղ […]

Աշնանացան ցորենի մշակության ագրոտեխնիկան
2015/08/20
Նախորդները Lավագույն նախորդների ընտրությունը բարձր ու կայուն բերքի ստացման հիմնական պայմաններից մեկն է: Անջրդի երկրագործության և մթնոլորտային տեղումներով աղքատ պայմաններում լավագույն նախորդը հանդիսանում է սև ցելը, որը հնարավորություն է տալիս վարելաշերտում կուտակել ու պահպանել խոնավությունը և պայքարել մոլախոտերի դեմ: Թեք տարածքներում հողատարման և մակերեսային ջրերի հոսքի դեմ պայքարելու նպատակով կիրառվում է զբաղեցրած ցել` օգտագործելով […]

Պտղաբերման պարբերականության պատճառները և դրանց վերացման ուղիները
2015-07-07
Պտղատու բույսերը սովորաբար մի տարի տալիս են առատ և բարձր, իսկ մյուս տարի` քիչ բերք կամ առհասարակ բերք չեն տալիս: Այս երևույթը պտղաբուծության մեջ կոչվում է պտղաբերման պարբերականություն: Պարբերականություն ունեն գրեթե բոլոր պտղատու բույսերը, սակայն այն ավելի թույլ է արտահայտվում կամ համարյա աննկատ է կորիզավորների և, հակառակը, բավականաչափ արտահայտված է հնդավորների մոտ: Հանրապետության տարբեր […]

Օկնոգինա հայկական թիթեռների կենսակերպը և դրա դեմ պայքարի առաջարկվող մեթոդները
2015-05-15
Ocnogina loevii armena (Hubner,1790)-ն արջաթիթեռների (Arctiidae) ընտանիքի Ocnogina ցեղի ներկայացուցիչներից մեկն է, Հայաստանում հանդիպում է Գյումրիի սարահարթում, Արաքսի հովտում և Արարատյան հարթավայրի այլ շրջաններում: Թիթեռները հանդիպում են քարքարոտ չմշակված տարածքներում: Թրթուրները խիստ շատակեր են, սնվում են հիմնականում մոլախոտերով (օշինդր, իշակաթնուկ և այլն), ինչպես նաև մշակովի բույսերով, հատկապես զանգվածային զարգացման բռնկման տարիներին: Հայաստանում որպես լուրջ վնասատու […]

Սեխի և ձմերուկի մշակության տեխնոլոգիան
2015-05-13
Բոստանային կուլտուրաներից սեխն ու ձմերուկը մեզ մոտ մշակվում են անհիշելի ժամանակներից: Ձմերուկը տիպիկ անապատային բույս է , նրա հայրենիքը Աֆրիկա մայրցամաքի Կոլախարի անապատն է , որտեղ ներկայումս էլ վայրի վիճակում աճում է ձմերուկը: Իսկ սեխը Կովկաս է թափանցել Աֆղանստանից, Միջին Ասիայից և Պարսկաստանից: Երկու բույսերն էլ շոգեդիմացկուն են: Սեխի և ձմերուկի մշակությունը համարյա նույնն է: […]

Պտղատու այգիների խնամքի և մշակության տեխնոլոգիաները մայիս-հունիս ամիսներին
2015-05-13
Մայիս և հունիս ամիսներին պտղատու այգիների տարածքը և հարակից տարածքները մաքուր պահել մոլախոտային բուսականությունից /հնձել կամ մշակել համապատասխան հերբիցիդներով/: Այգիները անհրաժեշտ է ժամանակին ջրել և պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ: Այդ ժամանակաշրջանում հնդավոր և կորիզավոր պտղատու ծառերը պետք է պաշտպանել պտղակերի առաջին սերնդից` արևելյան պտղակերից, լվիճներից, տզերից, վահանակրերից: Դրա համար խորհուրդ է տրվում գյուղատնտեսների օգնությամբ […]

Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան
2015-04-15
Պոմիդորը /tomato/ բանջարային մշակաբույսերից ամենատարածվածն է: Դա բացատրվում է նրա մեջ պարունակվող մեծ քանակի վիտամիներով, շաքարներով, թթուներով և այլ հանքային աղերով: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում: Պոմիդորի նախորդները Լավագույն նախորդներ են համարվում վաղահաս սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, դդմիկը, ընդեղենները: Թույլատրելի նախորդներ են հանդիսանում գլուխ սոխը, արմատապտուղները և ուշահաս կաղամբը: Պոմիդորի մշակությունը […]

Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների գարնանային մազաթափությունը և դրանց խուզի ճիշտ ժամկետները
2015-03-24
Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների մոտ պահպանվել են իրենց նախնիներին բնորոշ բրդածածկի որոշ յուրահատկություններ: Դրանց մաշկը ակտիվորեն մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացներին: Նրա միջոցով են իրագործվում այդ ոչխարների պաշտպանական և հարմարվողական ռեակցիաները: Գիտական բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ դրանց բրդի քանակը և նրա որակը սերտորեն կապված է մաշկի կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների հետ: Այդ […]

Պարարտանյութերը` գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց (ագրոքիմիական քարտեզ)
2015-03-16
Պարարտանյութերը գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց են, այն դեպքում, երբ կիրառվում են որոշակի համակարգով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի պահանջը այս կամ այն սննդատարրերի նկատմամբ: Այս ամենի պատասխանը տալիս է ագրոքիմիական քարտեզը: Ցանկացած կուլտուրա մշակելիս վեգետացիայի ընթացքում հողից վերցնում է 175 – 185 կգ սննդատարրեր` ազոտ, ֆոսֆոր, կալիում: Եթե ժամանակին այս սննդատարրերը հող չեն վերադարձվում, հողը […]

Պտղատու այգիների գարնանային մշակությունը
2015-03-13
Գարնան բացվելուն պես պետք է նախատեսել պտղատու այգիների գարնանային մշակության հետևյալ փուլերը. սպիտակեցնել ծառերի բները և կմախքային ճյուղերը, ծառերը պաշտպանել վնասատուներից և հիվանդություններից, կատարել էտ, կարգավորել ոռոգման ցանցը, պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով և պատրաստել ծխակույտեր: Բույսերը տարվա ընթացքում ունենում են վեգետացիայի և հանգստի շրջան: Վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը`բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում […]

Ինչպես նախապատրաստել կարտոֆիլի տնկանյութը ցանքին
2015-03-13
Կարտոֆիլը այն մշակաբույսերից է, որի բերքատվությունն ու որակը 40%-ով պայմանավորված է տնկանյութի որակով: Ապացուցված է, որ աշխատանքի և նյութական միջոցների ծախսենը չեն հատուցվում նույնիսկ բավարար բերքով, եթե տնկվում է բազմամյա օգտագործման հին սորտերի տնկանյութ, առանց սերմնաբուծական աշխատանքների իրականացման: Եթե կարտոֆիլը տարիներ շարունակ միևնույն տեղում է մշակվում, պալարներում կուտակվում են վնասակար վիրուսային և այլ հարուցիչներ, […]

Առողջ սածիլը բարձր բերքի երաշխիք
2015-03-02
Բանջարեղենի արտադրության շղթայում կարևորվում է հատկապես սածիլի աճեցման օղակը: Աճեցված սածիլի որակը կանխորոշում է բերքի և´ քանակը, և´որակը: Ստացված ընդհանուր բերքի շուրջ 50-60%-ը կազմակերպվում է հատկապես այն ցողունների վրա, որոնց բողբոջների առաջացումը տեղի է ունենում սածիլային հասակում: Բանջարեղենի մշակությունը սածիլային եղանակով երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, որը նպաստում է բերքի ավելի վաղ ստացմանը: Բացի այդ, […]

Մեղվապահի աշխատանքները ձմեռացումից հետո
2015-02-27
Մեղվի ընտանիքների ձմեռանոցից դուրս դնելը սովորաբար կատարվում է փետրվարի վերջին, մարտի սկզբին տաք արևոտ եղանակին. դա կապված է մեղուների վարքից: Ձմեռվա վերջին +6 աստիճանից բարձր ջերմաստիճանը մեղուների մոտ առաջ է բերում անհանգստություն, նրանք աղմկում են, աշխատում են դուրս գալ փեթակից:Նման դեպքերում պետք է ձնից մաքրել մեղուների համար առանձնացված հարթատեղերը, ավազ շաղ տալ:Մեղուները գիշերը հանգստանում են, […]

Պարարտացումը և նրա դերը բույսի կյանքում
2015-02-27
Գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու կարևորագույն օղակներից է պարարտացումը: Օրգանական և հանքային նյութերի պարարտացմամբ կարգավորվում է բույսերի սննդային ռեժիմը հողում, լրացվում է սննդանյութերի այն պաշարը, որն անհրաժեշտ է բույսերի աճման և նրա զարգացման համար: Պարարտացման միջոցով հնարավոր է բարձրացնել ինչպես բերքի քանակը, այնպես էլ բարելավել նրա որակը: Պարարտանյութի ճիշտ օգտագործումից բարձրանում է գյուղատնտեսակական կուլտուրաների ցրտադիմացկունությունն ու […]