Արտերկրյա այցելություններ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով
2014-10-08
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը: Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ հետ
2014-10-08
ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
2014-10-07
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա: Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ: Նախարար Սերգո […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԼՂՀ իր գործընկերոջ հետ
2014-06-25
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքի աշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտոսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի […]

Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները
2014-04-23
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ: Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
2014-04-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։ Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։ Ապրիլի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին
2014-01-20
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին
2014-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնեց Բեռլին՝ մասնակցելու «Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Համաժողովն անցկացվում է «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում, որին, ի թիվս մասնակից ավելի քան 80 երկրների, առանձին տաղավարներով մասնակցում են նաև հայկական մի շարք ընկերություններ։ Նախարարական ֆորումի առաջին օրը, փորձագիտական […]