Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

2018-10-22

Հարգելի՛ գործընկերներ,   Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ:   Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:   Սիրելի՛ հայրենակիցներ,   Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի առաջին աշխատանքային այցը

Կարևորելով գիտելիքահեն գյուղատնտեսությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցը կատարեց «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:   Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև ձեռնամուխ լինում նրանց աշխատանքի ապահովմամբ գինու արտադրության […]

Ավելին

Պարենի համաշխարհային օրը` «Մինչև 2030 թվականը կարող ենք հասնել զրոյական սով ունեցող աշխարհի» խորագրի ներքո

2018-10-19

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի համատեղ մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Պարենի համաշխարհային օրվան: Այս տարի Պարենային համաշխարհային օրը նշվում է «Մինչև 2030 թվականը կարող ենք հասնել զրոյական սով ունեցող աշխարհի» խորագրի ներքո:   Իր խոսքում […]

Ավելին

Գեղամ Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն  այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ  Ռայմունդ Յելեին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արտակ Քամալյանը, Գառնիկ Պետրոսյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։   Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանն ընգծել է, […]

Ավելին

Կլոր սեղան-քննարկում «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում» թեմայով

2018-10-18

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում» թեմայով, որը կազմակերպվել է «Expo-Russia Armenia 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանը, նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Ռուսական պատվիրակության կազմում էին «ԱգրոՍիստեմի», «Բր-Կոնսալտ», «ԱՐՄԱԶ» ՍՊԸ-ի, Վյազմայի մեքենաշինական գործարանի, […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Հոկտեմբերի 19-ին` ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Պարենի համաշխարհային օրվա  առթիվ մամուլի ասուլիսով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։   Բանախոսները կանդրադառնան օրվա խորհրդին, «Զրոյական սով» թեմայի շրջանակում հիմնական մտահոգություններին և Հայաստանի հետ դրա կապին։ Ինչպիսի՞ն կարող է լինել անհատների ներգրավվածությունն այս […]

Ավելին

Չկա իմ մասին մեկ փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի, չարաշահումների ռիսկի մասին գրված է. գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ (տեսանյութ)

2018-10-17

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ Գեղամ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար դառնալու առաջարկին միանգամից համաձայնել է: «Սուտ կլինի ասել, որ ամեն օր սպասում էի դրան, առաջարկը ընդունել եմ սիրով, քանի որ կարծում եմ, որ կարող եմ աշխատանք անել ոլորտում»,-ասաց նա:   Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, և […]

Ավելին

Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:   Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:   Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գյուղատնտեսության ոլորտում մենք […]

Ավելին

Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն

2018-10-15

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն։    Ծրագրին մասնակցում են նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ […]

Ավելին

Իրենց մոռացված տեղը հիշեցնելու համար ուղղակի շահարկում են. Գյուղնախարարի պաշտոնակատարը կարտոֆիլի հնարավոր թանկացման մասին

2018-10-10

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի կարտոֆիլի արտադրության համար անհաջող տարի էր: Պատճառը նա կապում է շոգ եղանակի հետ. «Բերքի պակաս ունենք: Կարտոֆիլի գինը սովորականից մի փոքր բարձր է»: Բերբերյանը նշել է, որ առաջիկայում կարտոֆիլի գինը կհասնի 250-ից մինչև 300 դրամի:   «Ուղղակի շահարկում են, երբեմն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

2018-10-04

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  առաքելությանը՝  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։   Ողջունելով հյուրերին` Արտակ Քամալյանը […]

Ավելին

Արթուր Խաչատրյանը հրաժեշտ է տվել գյուղնախարարության աշխատակիցներին

2018-10-03

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է նախարարության աշխատակիցներին և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար։   «Երբ ստանձնում էի այս պաշտոնը, գիտեի որ այն կարճաժամկետ է լինելու, այս 4.5 ամիսների ընթացքում փորձեցինք ծրագրերում որոշ փոփոխություններ կատարել, արել եմ ինչ կարողացել եմ։ Մշտապես առաջնորդվել եմ իմ սկզբունքներով՝ չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով […]

Ավելին

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը

2018-10-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE  PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։   «Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք  ոլորտը բարեփոխել՝  հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Գավառում մասնակցել է «Մեծ փուռ-2018» փառատոնին

2018-09-29

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, արտասահմանցի հյուրեր:   «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, […]

Ավելին

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

2018-09-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են սեպտեմբեր ամսին սահմանված կարգով հերթագրված յոթ քաղաքացիներ։ Այս ձևաչափով սա նախարար Արթուր Խաչատրյանի հինգերորդ ընդունելությունն էր։ Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի տրամադրման, տնտեսությունների ընդլայնման համար աջակցության ցուցաբերման, իրացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող […]

Ավելին