Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր

2017-06-07

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր`  դիտարկելու  նախօրեի ուժեղ քամու  և կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված  վնասի չափերը: Փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:   Դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել  ջերմոցային տնտեսությունները, հիմնականում […]

Ավելին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարի հետ

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել է անտառային տնտեսության կառավարմանը վերաբերող հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ոլորտը Հայաստանի համար ունի ռազամավարական նշանակություն, իսկ Բելառուսը մեծ փորձ ունի այդ ոլորտում: Պայմանավորվածություն է […]

Ավելին

Հունիսի 10-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հունիսի 10-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:   Գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք անց են կացվում 2011 թվականից,  գործում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնավաճառներին սեփական արտադրանքը կարող են […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ:   Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում  ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2017-06-06

Ս.թ. հունիսի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:   Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև մթերումների պարտքերի մարումների գործընթացին:       ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Բելառուսի Հանրապետություն

2017-06-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:   Ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:   Այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի  նախարար Լեոնիդ Զայացի […]

Ավելին

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի կարկտահարված համայնքներ

2017-06-03

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Սյունիքի մարզ`  դիտարկելու տեղացած  ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը: Փոխնախարարը  Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Գորիս, Տեղ, Խնձորեսկ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Վաղատնի, Որոտան և Նորավան համայնքներում, զրուցել  համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ:    Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մասնակցել է ԱՈՒԿ-ի դիպլոմների հանձնման արարողությանը

2017-06-02

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2016-2017թթ. ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի (Ի–Վի-Էն) գինու ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման ավարտական հանդիսությանը: Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի տնօրեն Աննե Կեմպան, ԱՄՆ […]

Ավելին

Վերամշակող ընկերությունները մարել են 1422,8 մլն դրամի պարտք

2017-06-01

2017 թվականի  հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:    2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով  չկատարված պարտավորություն են ունեցել  թվով 20  վերամշակող ընկերություններ:   Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով […]

Ավելին

Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր  տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:   Հոսեյնղոլի Լոթֆին  տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ:     «ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը

2017-05-31

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող  վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:   Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Գեղամ Նավոյանը, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է  «Մեկ առողջություն բրուցելոզի հսկողության ծրագիր Հայաստանում» AM-4 ծրագրի փորձագետներ Մարկո դե Նարդիին  և Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանում բրուցելոզի նկատմամբ կայուն համաճարակային իրավիճակի […]

Ավելին

Պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 409.5 տոննա պարարտանյութ

«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում  2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ մարզերի հողօգտագործողներին և ԼՂՀ-ին տրամադրվել է 24712.35 տոննա ազոտական, 344.9 տոննա ֆոսֆորական և 352.25 տոննա կալիումական պարարտանյութ:   Մասնավորապես  Արագածոտնի մարզին տրամադրվել է 2551.4 տոննա ազոտական, 27.4 տոննա ֆոսֆորական և 25.85 տոննա կալիումական, Արարատի մարզին՝ 1744.3 տոննա ազոտական, 72 […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը

2017-05-30

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում  ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը,  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբեկյանը, այլ պաշտոնատար անձինք:   Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը  ներկայացրել է […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ագրոաշխատողների արհմիության նախագահին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանին` Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առևտրով զբաղվող վաճառականների խնդիրները քննարկելու նպատակով:   Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմթերքի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների և […]

Ավելին