Պաշտոնական լրահոս

Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով

2017-11-23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գինու միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառումն անց է կացվում  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2017-11-22

Ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին,  «ԴաբլԹրի բայ Հիլթըն» հյուրանոցի «ՄԻԼԱՆՈ» դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2)  կմեկնարկի  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը:   Համաժողվի շրջանակում նախատեսվում է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ճեպազրույցը:       Համաժողովի  մանրամասներին կարող եք ծանոթանալ www.vwfa.am կայքում:   Համաժողովի նպատակը […]

Ավելին

Իգնատի Առաքելյան. Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար

2017-11-17

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի  գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով  կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի:   Հանդիպմանը մասնակցում էին  նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և […]

Ավելին

Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում

2017-11-17

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է  գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:   «Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք  ներդրումներ կատարելու և զարգացնելու  ոլորտը, ուստի […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել  մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:   Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին

2017-11-16

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» բաղադրիչի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության նպատակով:   Հանդիպման սկզբում Ռամի Սալմանը հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Ազգային  ժողովի մեծարգո նախագահ,   Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,   Գյուղացիական տնտեսությունների եկամուտների  բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք  նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կմեկնարկեն 2018 թվականին:   Իսկ հիմա նշեմ այն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

2017-11-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմին: Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի հետ ագրարային բնագավառում համագործակցության հնարավորությունները:   Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակն ու առաջնահերթությունները, ագրարային բնագավառի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները և դրանց լուծման […]

Ավելին

Ագրոբարեփոխումներ 2017-2018

2017-11-09

Մատչելի ֆինանսական ռեսուրսներ, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շահավետ պայմաններ.   Գյուղատնտեսության նախարարությունը մշակել և արդեն սկսել է իրականացնել մի շարք նոր ծրագրեր, որոնք զարգացման հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար:   Մանրամասն՝ կից տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=qgsUJ8ZXJn4:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջ» ՈՒՎԿ-ն

2017-11-09

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:   «Կամուրջ ՈՒՎԿ-ն թվով 4-րդ […]

Ավելին

Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ

2017-11-08

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը:   «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը բաց դաս է անցկացրել Ի-Վի-Էն գինու ակադեմիայում

2017-11-07

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա` գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանը:    Նախարար Իգնատի Առաքելյանը շրջել է ակադեմիայի լաբորատորիայում, ծանոթացել առկա հզորություններին, այնուհետև բաց դաս  է անցկացրել ուսանողների համար, պատասխանել նրանց […]

Ավելին

Նորաստեղծ «Արմենիա պրոդ» ընկերությունը մեկ ապրանքանիշի ներքո կարտահանի հայկական գյուղարտադրանքը

2017-11-03

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ  «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը,   պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք առաջատար  ընկերությունների ներկայացուցիչներ:   Ընկերության հիմնադրման նպատակը  մեկ ապրանքանիշի ներքո  հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան […]

Ավելին

Պարզաբանում

Ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին այսօր մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հարցադրումներին ի պատասխան` հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը:   Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք […]

Ավելին

Ստորագրվել են անտառային ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության համաձայնագրեր. 2018 թվականին կհիմնվի բարեկամության պուրակ

2017-11-02

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել  Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային  տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Համաձայնագրերը ստորագրվել են համաձայն ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին […]

Ավելին