Նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

2015-03-07

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտի, բնության զարթոնքի շնչով առլեցուն այս գեղեցիկ տոնը, որով մեզանում ոչ պաշտոնապես մեկնարկում է նաև «կանանց մեկամսյակը», հայ կնոջ մեծարումի և գնահատանքի, նրան ջերմ ժպիտներ պարգևելու ևս մեկ հրաշալի առիթ է բոլորիս համար:   Դուք Ձեր անսահման ներողամտության, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

2014-12-29

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը:   Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:   […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին

2014-10-21

Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք,    Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրո­ֆո­րում» համաժողովին Ձեր մասնակցության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտե­սության աշխատողի օրվան:   Հարգելի բարեկամներ, Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, այս 23 տարիներին որդե­գրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործ­ընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ

2014-10-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.    «Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ   Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի […]

Ավելին

Ելույթ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

2014-05-31

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով:  Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը:   2013 թվականին ճշտված պետական […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել համակարգի կին աշխատակիցներին

2014-04-07

Ազգային ամենամեծ արժեքի՝ Հայրենիքի բնորոշիչը մեզանում մայրն է: Մեզ համար մայր են նաև մեր հողը, մեր լեզուն, մեր օջախը: Ուստի, մեր տոնացույցի ամենակարևոր ու իմաստալից տոնն էլ Մայրության և գեղեցկության տոնն է, որի առթիվ շնորհավորում եմ մեր երկրի գյուղատնտեսությանն առնչվող մեր մայրերին, քույրերին, կանանց:   ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների 60 %-ից ավելին կանայք են: Ընտանեկան […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ

2013-10-20

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր գյուղաշխարհի եւ գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի եւ պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թեւակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։ […]

Ավելին