Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

2016-10-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանը,  փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:   Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է  տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին:   Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել […]

Ավելին

Աղավնաձորցիները կստանան խաղողի մթերման գումարները. ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

2016-09-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները  տեղում քննարկելու նպատակով:   Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ նա հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը,   ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը […]

Ավելին

Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին. Սերգո Կարապետյանն այսօր հետևել է իրականացվող աշխատանքներին

2016-09-17

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով:     Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին

2016-08-31

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով:   Այնուհետև նախարարը  մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է  բերքահավաքի ընթացին:      Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում:  Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2016-08-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:   Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և  հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն […]

Ավելին

Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այսօր այցելել է մարզ

2016-08-22

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:   Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում:   Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի,  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

2016-08-18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:   Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Առափի համայնքի հնդկացորենի դաշտերում, որտեղ այսօր մեկնարկել է բերքահավաքը, հավաստիացել, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Համայնքում հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի կարկտահարված համայնքներ

2016-07-11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:   Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:   Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:   Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո  հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է […]

Ավելին

Նախարար Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

2016-06-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:   «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք […]

Ավելին

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

2016-06-25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ:   Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ […]

Ավելին

Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն

2016-06-16

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ

2016-06-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:   Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող  «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

2016-05-21

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ: Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում. մարզն առաջատար է գրեթե բոլոր ցուցանիշներով

2016-05-13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են: Այսօր նախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախորդ տարվա ցուցանիշներն ամփոփելու և ընթացիկ տարվա գերակա անելիքները նախանշելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

2016-05-11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:    «Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի արդյունավետ են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ, ընդ որում, այստեղ […]

Ավելին