Եվրասիական Տնտեսական Միություն

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների գործնականում կիրառման նկարագրություններ

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ  ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի դեկտեմբերի  25-ի N 1524-Ն որոշման և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի N 6-Ն հրամանի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցները (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծելու համար անհրաժեշտ է ստանալ մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն):

 

Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

1)     հայտ` համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 15.01.2015թ. N 6-Ն հրամանով հաստատված Ձև-ի,

2)    լիցենզիա ստանալու մասին հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձանց՝ պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը.

3)    հայտի էլեկտրոնային օրինակը.

4)    լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ.

5)    իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը համաձայն պետական տուրքի մասին ՀՀ օրենքով նախատեսված դրույքաչափի:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուները կարող են ներկայացել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` agrօ@miոagrօ.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն (հասցե` ք. Երևան, 0010, Կառավարական տուն 3)։

 

Լիցենզիան տրամադրվում է հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար՝ 3-օրյա ժամկետում:

 

Լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզիայի կենտրոն» գործակալություն (+37411) 235502 հեռախոսահամարով:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգելու մասին» N 1488-Ն որոշման համաձայն:

 

Ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան: Ըստ այդմ` հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման թույլատրելի ծավալները 2015 և 2016 թվականի համար սահմանվել են 11 հատ յուրաքանչյուր տարվա համար:

 

Արտաքին տնտեսական գործունեության մասնակից դառնալու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվում է դիմում 2016 թվականի համար` մինչև 2015 օրացուցային տարվա նոյեմբերի 30-ը:

 

Հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) երրորդ երկրներից ներմուծելու համար անհրաժեշտ է ստանալ մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն):

 

Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

1) հայտ` համաձայն ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1488-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 ձևի,

2) արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի կրկնօրինակը.

3) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միաժամանակ ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը համաձայն պետական տուրքի մասին ՀՀ օրենքով նախատեսված դրույքաչափի:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուները կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` agrօ@miոagrօ.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն (հասցե` ք. Երևան, 0010, Կառավարական տուն 3)։

 

Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է լիցենզիայի հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձինք մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) ժամկետի ավարտման օրվանից 15 օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում նշված ապրանքի ներմուծման մասին տեղեկատվություն` համաձայն ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1488-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 ձևի:

 

Լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզիայի կենտրոն» գործակալություն (+37411) 235502 հեռախոսահամարով:

 

 

Տպել