Գրիգորյան Կարապետ Շամիրի

Grigoryan Karo SHamirovichԾնվել է 1899թ. Զաքաթալա քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:

1917թ.  ավարտել է Զաքաթալայի չորսդասյա ուսումնարանը:

1920-1926թթ.  եղել է կոմերիտական աշխատող, ապա՝ սովորել Մոսկվայի բարձրագույն կուսակցական դասընթացներում:

1932-1933թթ.  աշխատել է Կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար:

1934-1936թթ. եղել է  ՀԿԿ Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար:

1936-1937թթ. եղել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:

1937թ.  կարճ ժամկետով աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության ժողկոմ:

Անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:

Մահացել է 1938թ.:

 

 

 

Տպել