Անանյան Արմեն Արտեմի

Ananayan Armen Artemovich

Ծնվել է 1893թ. Դիլիջանի Շամախյան գյուղում՝ հողագործի ընտանիքում։

1906-1920թթ.  աշխատել է Անդրկովկասի տարբեր քաղաքների կաշեգործարաններում:

1921-1922թթ.  սովորել է Մոսկվայի Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում:

1922-1930թթ.  Հայաստանի տարբեր վայրերում վարել է կուսակցական աշխատանք:

1930-1931թթ. եղել է Լենինականի քաղկոմի քարտուղար:

1931-1933թթ. աշխատել է ՀՍԽՀ կենտգործկոմի նախագահ:

1933թ. եղել է ՀՍԽՀ հողագործության ժողկոմ:

1934-1937թթ. եղել է Երևանի քաղկոմի, ապա՝ Նոր Բայազետի շրջկոմի քարտուղար:

Բռնադատվել է, 17 տարի անցկացրել ճամբարներում և աքսորավայրերում։

Մահացել է 1958թ:

 

 

Տպել