Չալյան Միքայել Մովսեսի

CHalyan Mikael Movsesi

Ծնվել է  1888 թ. Բաքու քաղաքում:

Սովորել է Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանում և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում:

1920-1922թթ. աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ հանձնաժողովների (չեկա) տարբեր մարմիններում։

1923-1927թթ.աշխատել է է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի գործկոմի բաժնի վարիչ և արտակարգ հանձնաժողովի նախագահ։

1927-1929թթ. եղել է Ադրբեջանի ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի անդամ:

1929թ. ապրիլից – 1930թ. մայիսը՝  ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար:

1930թ. ՝ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար։

1931թ. աշխատել է Բաքվում, եղել է Ադրբեջանի հողժողկոմի տեղակալ, Բաքվի քաղխորհրդի նախագահի տեղակալ, ԱԿԿ կենտկոմի առևտրի բաժնի վարիչ, Ադրբեջանի արհմիությունների խորհրդի նախագահության նախագահ։

1937թ. ձերբակալվել է և որոշ ժամանակ հետո արդարացվել։

Մահացել է 1958թ.:

 

 

Տպել