Վրացյան Սիմոն Լազարի

Simon Vracyan 1882-1969

Ծնվել է 1882թ. Նոր-Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։

1906թ.  ավարտել է Գևորգյան ճեմարանը, 1910թ.՝ Ս.Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1911-1914թթ. աշխատել է Բոստոնում՝ «Հայրենիք» թերթի խմբագիր։

1914-1915թթ. Թիֆլիսում զբաղվել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմամբ։

1919թ. ընտրվել է ՀՀ պառլամենտի անդամ։

1920թ. ապրիլից – նոյեմբեր աշխատել է  ՀՀ գյուղատնտեսության և պետական գույքի նախարար:

1920թ. նոյեմբերի 24 – դեկտեմբերի 2 եղել է ՀՀ վարչապետ:

1921թ. փետրվար – ապրիլ ամիսներին աշխատել է Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ:

1921թ. հուլիսից՝ վտարանդի։

Մահացել է 1969թ.:

 

 

Տպել