«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

«Սերմերի  գործակալություն» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2005 թվականին: Գործակալությունն իր գործառույթներն իրականացնում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» (23 նոյեմբերի  1999 թ.), «Սերմերի  մասին» (20 մայիսի 2005թ.) ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամաններին ու որոշումներին համապատասխան:

 

Գործառույթներն իրենց մեջ ներառում են`

 

•  բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումներ,

•  նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումներ,

•  բույսերի նոր սորտերի նկարագրության կազմում,

•  նոր սորտերի արտոնագրում,

•  հեղինակային իրավունքի վկայականի հանձնում,

•  ՀՀ պետական գրանցամատյանի վարում,

•  սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ,

•  բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումներ,

•  հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարում,

•  ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:

 

«Սերմերի  գործակալություն» ՊՈԱԿ-ը  բաղկացած է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից` 

 

1.  Կենտրոնական գրասենյակ – տեղակայված է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում,

2.  Սերմերի որակի ստուգման մարզային լաբորատորիաներ (Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում),

3.  Սորտափորձատեղամասեր -Աշոցքի, Քուչակի, Արտենիի, Գավառի, Վարդենիկի և Շաքիի:     

 

Սկսած 2006թ. «Սերմերի  գործակալություն» ՊՈԱԿ-ը իր մարզային լաբորատորիաների միջոցով յուրաքանչյուր տարի հետազոտություններ է անցկացնում շուրջ 14-15 հազար տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, կարտոֆիլի տնկանյութի որակական ցուցանիշների գնահատման ուղղությամբ: Սերմերի լաբորատոր հետազոտություններ են իրականացվում 900-950 տնտեսվարող սուբյեկտների մոտ լաբորատոր հետազոտությունների ենթարկելով 1100-1200 փորձանմուշ:

 

«Սերմերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան ՀՀ Կառավարության որոշմամբ 2006թ-ից անց է կացվում գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի հավաստագրման գործընթաց, որի իրականացման նպատակով «Սերմերի  գործակալություն» ՊՈԱԿ-ում կազմվել և վարվում է Սերմարտադրողների գրանցամատյան:

 

Գրանցամատյանում գրանցված են ինչպես նախահիմնային և հիմնային սերմեր արտադրող պետական հաստատություններ, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են բարձր վերարտադրության սերմերի բազմացմամբ և իրացմամբ:

 

Սերմերի հավաստագրման գործընթացն իրականացվում է «Սերմերի  գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից, որին ներգրավված են ՀՀ-ում գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող, անկախ ապրոբատորներ: Գործընթացը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և համապատասխանում է եվրոպական չափանիշներին: 

 

 

Տնօրեն` Վլադիմիր Մանուկյան

Հեռ.` (+37494) 093 993

Հասցե` ՀՀ,  Արմավիր,  Մերձավան համայնք

Էլ.փոստ՝ sermer.poak@gmail.com

էլ. կայք` seed-agency.am

 

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն

 

 

Принт