Հայաստանի Հանրապետություն

Պաշտոնական անվանումը`  
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

 

Դրոշը`
Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ

 

Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

 

Պետության գլուխ`
Նախագահ

 

Օրենսդիր մարմինը`

Միապալատ Ազգային ժողով

 

Պետական լեզուն`
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)

 

Մայրաքաղաքը`
Երևան (համայնքի կարգավիճակով)

 

Վարչական միավորը`
Մարզ (ընդհանուր քանակը` 10),Համայնքներ (ընդհանուր քանակը` 502) այդ թվում`
քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով

 

Ազգային արժույթը`
Դրամ (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից

 

Աշխարհագրական տեղեկություններ
Երկիրը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում`
Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք)

 

Տարածքը`
29743 քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին)

 

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից`
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)

 

Պետական սահման`
Հյուսիսում` Վրաստանի հետ,
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ

 

Առավելագույն ձգվածությունը`
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ
Արևմուտքից արևելք` 200 կմ

 

Ցամաքի ամենացածր կետը`  
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ

 

Լեռներ, բարձրավանդակներ`
36.4 % (ՀՀ տարածքի)

 

Ամենաբարձր կետը`      
Արագած լեռան գագաթ` 4090 մ

 

Բարձր լեռնագագաթներ`   
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

 

Ջրային պաշարներ`
տարեկան` 8.5 մլրդ.մ3, որից 6.54 մլրդ.մ3-ը` մակերեսային հոսք

 

Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)`
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ

 

Լճեր`
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ

Արփի` մակերեսը 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2021 մ

Սև` մակերեսը 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2666 մ

Ակնա` մակերեսը 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 3032 մ

 

Միջին ջերմաստիճանը`
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C

 

Տեղումների քանակը`
652.6 մմ

 

Ժամանակը`
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

 

Կլիմա` Չոր, ցամաքային

 

Ժողովրդագրական տեղեկություններ

Բնակչությունը`
2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 972 732 մարդ

 

Էթնիկ կազմը`
Հայեր (98,1%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների)

 

Կրոնը`
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը

 

Պատմական տեղեկություններ
1990թ. օգոստոսի 23-ին

Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

 

1991թ. սեպտեմբերի 21-ին

Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե

 

1991թ. դեկտեմբերի 21-ին

Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ

 

1992թ. հունվարի 30-ին

Հայաստանը դարձել է ԵԱՀԿ անդամ

 

1992թ. մարտի 2-ին

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ

 

1992թ. մայիսի 28-ին

Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ

 

1992թ. մայիսի 15-ին

Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ

 

1992թ. հունիսի 25-ին

Հայաստանը դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ

 

1992թ. սեպտեմբերից

Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն

 

2001թ. հունվարի 25-ին

Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ

 

2003թ. փետրվարի 5-ին

Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ

 

2012թ. հոկտեմբերի 13-ին

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

 

2014թ. հոկտեմբերի 10-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը

 

2017թ. նոյեմբերի 24-ին

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 

 

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքէջ

 

 

Տպել