ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ

2014-07-31

31.07.2014ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նիստին մասնակցում էին  կոլեգիայի անդամները, Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը, Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը, Ագրոբիզնեսի կրթության եւ հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն  Վարդան Ուռուտյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, վարչության պետերը  և հրավիվածներ՝ հասարակական կազմակերպությունների և միությունների ղեկավարներ:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝

 

1.     Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքերի և առաջիկա խնդիրների մասին:  

 / Զեկուցող՝ Գրիշա Բաղիյան ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ /

 

2.     Հանրապետությունում անասնաճարակային իրավիճակի և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքների մասին:

  /Զեկուցող՝ Աշոտ Հովհաննիրսյան ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության  վարչության պետ /

 

Հարցերի քննարկումից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ և  հաշվի առնելով զեկույցները, առաջարկություններն  ու դիտողությունները մշակել ոլորտի առաջնահերթություններն  ու  խնդիրները և դրանք ներառել առաջիկա աշխատանքային ծրագրերի մեջ:  

 

 

Տպել