ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

2014-07-11

10485159_1452075295051460_1462438269_nՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:

 

Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը և նշել, որ ոլորտը ունի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Նախարարը մասնավորապես առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս, թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը:

 

Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար:

 

 

Տպել