Գյուղատնտեսության նախարարը շնորհավորական ուղերձ է հղել համակարգի կին աշխատակիցներին
2014-04-07
Ազգային ամենամեծ արժեքի՝ Հայրենիքի բնորոշիչը մեզանում մայրն է: Մեզ համար մայր են նաև մեր հողը, մեր լեզուն, մեր օջախը: Ուստի, մեր տոնացույցի ամենակարևոր ու իմաստալից տոնն էլ Մայրության և գեղեցկության տոնն է, որի առթիվ շնորհավորում եմ մեր երկրի գյուղատնտեսությանն առնչվող մեր մայրերին, քույրերին, կանանց:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների 60 %-ից ավելին կանայք են: Ընտանեկան հոգսերից բացի այսօր նրանք հաղթահարում են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ, շարունակելով մեր քարոտ հողից առավել հատույց ու եկամուտ ստանալու իրենց շնորհակալ ու բեղմնավոր աշխատանքը:
Կրկին շնորհավորելով Ձեզ ՝ սիրելի՛ կանայք, մաղթում եմ առողջություն և ամենայն բարիք: