Հայտարարություն

2019-05-07

coren2019 թվականի  «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի շրջանակում  աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, առվույտի և կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է հիմնել առաջին տարվա տնկարաններ, որոնց համար կտրամադրվի սուբսիդիա:

 

Այդ նպատակով Զանգեզուրի գյուղատնտեսական գոտում նախատեսվում է շահառուների ընտրության գործընթաց` ըստ մշակաբույսերի և սորտերի, որոնք նշված են ծրագրի աղյուսակ 1-ում:

 

 Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել առաջնային սերմնաբուծության կազմակերպման համար Ծրագրով նախատեսված ներքոնշյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը`

 

գյուղատնտեսական նշանակության վարելահողի առկայությունը հավաստող վկայականի պատճենը (գյուղատնտեսական նշանակության վարելահողի մակերեսը պետք է լինի առնվազն 10  հա` սեփականության կամ  երկարաժամկետ վարձակալության իրավունքով),

 

տեղեկանք ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 24-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների գրանցամատյանում   հաշվառման վերաբերյալ,

 

տեղեկատվություն ցանքաշրջանառության իրականացման հնարավորությունների, առաջնային սերմնաբուծության համար նախատեսված սարքավորումների և գործիքների (կալսիչ, զտիչ, սերմերի կշռման և փաթեթավորման հնարավորություն), սերմերի պահպանության համար համապատասխան պայմանների ու պահեստների առկայության վերաբերյալ:

 

 

Տպել