«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր

2019-04-10

1Խնայենք ջուրը,

ավելացնենք բերքատվությունը,

երաշխավորված ոռոգում ապահովենք,

նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ:

 

Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի  մասնակի փոխհատուցման հնարավորությունից։

 

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։

 

Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվներին  վարկը կտրամադրվի 0%-ով։

 

Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը։

 

Մանրամասները` https://bit.ly/2I72QBZ

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել