«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

 

Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի  «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։

 

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

 

1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարած­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 7.7 մլն դրամ,

 

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տա­րած­­քով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 16.1 մլն դրամ,

 

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տա­րածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց­ման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում է շուրջ 35 մլն ՀՀ դրամ։ Պետության կողմից փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա­մար՝ 24.5 մլն դրամ,

 

 Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքեր և չափորոշիչներ

 

12 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ

 

 12 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

 

27 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 

 

27 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ 

 

 42 գլուխ կովերի համար նախատեսվող պոլիէթիլենային ծածկով պլաստիկ գոմի տիպային նախագիծ 

 

 42 գլուխ կովերի համար նախատեսվող  սենդվիչ-պանելով գոմի տիպային նախագիծ

 

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է  դիմի Նախարարություն՝ ներկայացնելով.

      դիմում (ձև 2)։
     անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայական։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ   գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝   կառուցապատման/վերակառուցման համար։
     անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին  մասնակցելու արդյունքում։
     ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող նախագիծ, այդ թվում տիպային կամ բազմակի օգտագործման,
    վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարներ։

 

Ծրագրին միացած կապալառու կազմակերպությունների ցանկ (ի գիտություն` Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց կապալառու կազմակերպության):

 

 Փոխհատուցման գումարը Նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացու­թյունից հետո՝ 10 օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50 %-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում։

 

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 կամ Անասնաբուծության և անասնաբուժության  վարչություն` 011529333 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել