«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր

2019-04-03

1 (9)Դուք զբաղվու՞մ եք անասնապահությամբ,

 

Ցանկանում ե՞ք ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները,

 

Նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը՝ այն դարձնելով առավել մրցունակ:

 

Կառավարությունն  արդեն մեկնարկել է նոր ծրագիր, որի շրջանակում հնարավորություն ունեք ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ ընդամենը 2 % տարեկան տոկոսադրույքով։

 

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսա­դրույքով։  Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը, իսկ մեկ կենդանու արժեքը չպետք է գերազանցի   1  մլն դրամը։

 

Շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։

 

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով համապատասխան դիմում-հայտ՝  նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները։

 

 Մանրամասները՝  https://bit.ly/2FJFIWs

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել