Հայտարարություն
2019-02-12
MicroFinance Strategy-ն (Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման ծրագրի իրականացման համար խորհրդատվական ընկերություն) հայտարարում է գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման անվճար դասընթացների անցկացման մասին:
Վերապատրաստման ծրագիրը ներառում է վնաս գնահատողների կրթության և վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև մատուցում է ծառայություններ ապահովագրական ընկերություններին «կարկուտ» կամ «գարնանային ցրտահարում» ռիսկերի ազդեցության հետևանքով ծիրանի այգիների և խաղողի այգիների վնասների դեպքում (տես Հավելված 1):
Տեսական դասընթացը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում՝ Տերյան 74 հասցեում: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որի արդյունքում թեստավորումը հաջողությամբ անցած թեկնածուները մարտի 1-ին կստանան Վնասի Գնահատման հավաստագիր և 2019 թվականի ընթացքում հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ՝ պայմանագրային հիմունքներով:
Դասընթացներին մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ