ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել
2018-10-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին մասնակցել են հոկտեմբեր ամսին սահմանված կարգով հերթագրված քաղաքացիները։
Նախարարի պաշտոնակատարը լսել է բարձրացված հարցերն ու առաջարկները, որոնք մասնավորապես վերաբերում էին խորհրդատվական համակարգի արդիականացմանը, անասնապահության ոլորտում բիզնես ծրագրի վարկավորման հարցում աջակցություն ցուցաբերելուն, գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը և այլն։
Գեղամ Գևորգյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է դրանց լուծումներ տալու և այդ ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները և տվել համապատասխան հանձնարարականներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին