ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

2018-10-04

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  առաքելությանը՝  Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

 

Ողջունելով հյուրերին` Արտակ Քամալյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախանշվել են հետագա համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները:

 

Անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին՝ Արտակ Քամալյանն իր խոսքում հատկապես կարևորվել է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ոլորտում կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների բարելավումը, միջազգային լավագույն փորձի և գիտական մտքի ձեռքբերումների պրակտիկ կիրառումը:

 

Հնարավոր համագործակցության ուղղությունների թվում անդրադարձ է կատարվել մարքեթինգային և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև մեքենա-տրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:    

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել