Արթուր Խաչատրյան

naxararA.KhnachatryanՏարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1972 թ. 17 հուլիսի, ք. Երևան

 

Կրթություն

1989-1994թթ. -Երևանի պետական համալսարան, որակավորումը` ֆիզիկոս
1994-1996թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, որակավորումը` գործարար կառավարման մագիստրոս
2000-2001թթ.-Իմփերիալ Քոլեջ, Լոնդոնի համալսարան, որակավորումը` գործարար կառավարման մագիստրոս

 

Աշխատանքային գործունեություն

1994-2005թթ. – Երևանի պետական համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետի գիտական աշխատող
1997-2000թթ. – ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID)` ֆինանսական օգնական, ծրագրերի կառավարող
2002-2003թթ. – «Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր» (ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագիր)` բյուջետային գործընթացի մասնագետ
2003-2005թթ. – Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն` ծրագրերի համակարգող
2005-2007թթ. – Երևանում Կալիֆորնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակ` տնօրեն
2008-2010թթ. – Մենեջմենթ Միքս ՍՊԸ՝ խորհրդատվական ուղղության ղեկավար
2011-2013թթ. – «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ` ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան),
2011-2016 թթ. – «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ՝ ֆինանսների և հաշվապահության ամբիոնի դասախոս
2011-2013թթ., 2015-2016թթ. – Վիվատ Քոնսալթինգ ՍՊԸ՝ տնօրեն
2013-2014 թթ. – «Արդշինբանկ» ՓԲԸ` գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ
2016-2017 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2017-2018 թթ. – ՀՀ Շիրակի մարզպետ
2018 թ. մայիսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

Այլ տվյալներ

Զինապարտ է, ավագ լեյտենանտ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:

 

Կուսակցական պատկանելությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

 

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

Տպել